.
2026թ., Ապրիլի 17

Բ Տիմոթեոսին 4. 6-8                                                                                 Ուրբաթ   |   Ապրիլ 17

 

 

Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Բ Տիմ․ 4․7

 

ՈՒԺ՝ ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Մարկը երեսունհինգ տարի ծառայեց որպես հովիվ երկու համայնքում և վերջերս անցավ կենսաթոշակի։ Նա նաև փորձառու մարաթոնյան վազորդ էր։ Այդ պատճառով, բազմաթիվ նվերների հետ միասին, նա ստացավ նաև վազքի մի զույգ մարզակոշիկ։ Իր կյանքի ընթացքում նա մասնակցել էր տասնյակ մրցավազքերի երկրի բազմաթիվ քաղաքներում։ Հրաժեշտի երեկույթի ժամանակ եկեղեցու անդամներն ու տեղի բնակիչները նրան բազմաթիվ օրհնանքի  ու շնորհակալական խոսքեր ասացին։ Աստծո զորությամբ և շնորհով՝ Մարկն արժանապատվորեն ավարտեց իր ծառայության ուղին։

Սակայն կյանքն ավելի շատ մարաթոնի է նման, քան կարճատև վազքի։ Երբեմն մենք հոգնում ենք և պատրաստ ենք հանձնվել։ Սակայն Տիրոջ զորությունն ու շնորհն անսահման են նրանց համար, ովքեր ապավինում են Նրան։ Պողոս առաքյալը՝ բանտարկված լինելով և իր կյանքի վերջնագծին մոտենալով (Բ Տիմ․ 4․6), գրեց իր աշակերտին՝ Տիմոթեոսին. «Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի» (հ․ 7):

Կյանքի ճանապարհորդությունները մեզ տանում են տարբեր վայրեր։ Բայց, որտեղ էլ որ լինենք, կարևոր է հիշել՝ հավատքի մեջ անսասանությունը բերում է հավերժական պարգևի (հ․ 8): Աստված է մեր զորության աղբյուրը (հ․ 17): Իր շնորհով Նա մեզ «կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը» (հ․ 18):

 

Ինչպե՞ս է Աստված մեզ զորություն տվել, երբ ամենաշատն ենք ցանկացել հանձնվել։ Ու՞մ հավատքի անսասանությունն է ոգեշնչում մեզ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր հիշել, որ նրանք, ովքեր ապավինում են Քեզ, «կնորոգվեն ուժով… կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Ես․ 40․31): Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 1-2, Ղուկաս 14. 1-24