.
2026թ., Ապրիլի 15

Փիլիպպեցիներին 3. 4-11                                                                  Չորեքշաբթի   |   Ապրիլ 15

 

 

Բայց մեր բնակությունը երկնքում է․․․ Փիլ․ 3․20

 

ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ

 

Աննան, նրա ամուսինն ու երկու երեխաներն ապրում էին Արգենտինայում։ Նրանք այդ լիիրավ քաղաքացի էին, ազատ հաղորդակցվում էին իսպաներեն լեզվով և արտաքինով ոչնչով չէին տարբերվում տեղացիներից։ Սակայն իրականում նրանք ծպտված գործակալներ էին՝ այլ երկրից ուղարկված լրտեսներ, ովքեր հմտորեն միաձուլվել էին տեղական մշակույթին և յուրացրել բոլոր սովորույթները՝ մինչև անգամ սեղանի սպասքն օգտագործելու ձևը։ Բայց նրանց փաստաթղթերը կասկած հարուցեցին, և ի վերջո, ոստիկանությունը նրանց բացահայտեց։ Երբ ընտանիքն արտաքսվեց, Աննան ամենից շատ անհանգստանում էր իր տասնմեկամյա դստեր համար․ ինչպե՞ս ասել նրան, որ նրանց ով լինելը կեղծիք և հորինվածք է։

Քրիստոսին հավատացողները նույնպես ունեն այլ քաղաքացիություն։ Մենք Երկնային Արքայի դեսպաններն ենք, և մեր «բնակությունը երկնքում է» (Փիլ. 3.20)։ Փիլիպպեցիները հպարտանում էին Հռոմի հետ իրենց կապով։ Սակայն Պողոսը գրում է, որ նրանց իրական քաղաքացիությունն անհամեմատ ավելի պատվաբեր է։ Նրանք պատկանում են Հիսուս Քրիստոսին, Ով կառավարում է Հռոմը, Փիլիպպեն և ամբողջ տիեզերքը։

Սակայն, ի տարբերություն Աննայի և նրա ամուսնու, մենք չենք վարում քայքայիչ գործունեություն այն երկրի դեմ, որտեղ ապրում ենք։ Ընդհակառակը, մենք բացահայտորեն աշխատում ենք մեր երկրի բարօրության համար։  Տիրոջ հանդեպ հավատարմությունը մեզ մղում է ծառայելու մեր մերձավորներին և աղոթելու «բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք» (Ա Տիմ․ 2․2)։ Աստծո օգնությամբ եկե՛ք հոգ տանենք այն քաղաքի բարօրության մասին, որտեղ ապրում ենք,  «որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի» (Եր․ 29․7)։

 

Ինչպե՞ս կարող է մեր երկնային քաղաքացիությունն օրհնություն դառնալ մեզ շրջապատողների համար։ 

 

Աղոթք – Ողորմած Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր օրհնություն լինել իմ մերձավորների համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 27-29, Ղուկաս 13. 1-22