.
2026թ., Ապրիլի 13

Եփեսացիներին 2. 1-9                                                                        Երկուշաբթի   |   Ապրիլ 13

 

 

Շնորհով եք փրկվել հավատի միջոցով:  Եփ․ 2․8 

 

ՇՆՈՐՀԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Երբ ոստիկանը Մարկին կանգնեցրեց ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, նա վախեցավ, որ կհայտնվի բանտում և վերջ կդրվի իր ֆուտբոլային կարիերաին։ Սակայն դրա փոխարեն ոստիկանը նրան տարավ համալսարան։ Մարկը հարցրեց, թե ինչու նա այդպես վարվեց, և ոստիկանը պատասխանեց. «Ես որոշեցի քեզ հետ վարվել շնորհով»։

Այնուամենայնիվ, Մարկն անհանգիստ էր, որ մարզիչը կիմանա և կհեռացնի իրեն թիմից։ Հաջորդ օրը մարզիչը խնդրեց նրան մնալ մարզումից հետո։ Մարկը պատրաստվել էր վատագույնին։ Բայց մարզիչն ասաց. «Գիտեմ, թե երեկ ինչ է պատահել, բայց որոշել եմ քեզ հետ վարվել շնորհով», և առաջարկեց կիրակի օրը միասին եկեղեցի գնալ։

Մարկը համաձայնեց: Ի զարմանս նրա՝ հովիվը խոսում էր Հիսուս Քրիստոսի շնորհի մասին, Ով փրկություն է պարգևում մեղավորներին։ Մարկը գիտակցեց իր մեղավոր վիճակը և ընդունեց Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ՝ նվիրելով իր կյանքը Նրան։ Հետագայում նա ծառայում էր այն տղաներին, ովքեր իր նման երկրորդ հնարավորության, այսինքն՝ շնորհի կարիք ունեին։

«Շնորհով եք փրկվել․․․»,- ասվում է Եփեսացիներին ուղղված թղթում (Եփ. 2․8)։ Շնորհն անում է այն, ինչ չեն կարող անել բարի գործերը (հ․ 9, Հռ. 11․6)։ Այն պարգև է, որի համար վճարել է Աստծո Որդին՝ խաչի վրա իր զոհաբերությամբ:

Մեղքի բեռը մեզ չպետք է անզգայացնի։ Ինչպես Մարկը հասկացավ և գիտակցեց, որ Աստծո շնորհն ազատագրում և առատ կյանք է տալիս (Հովհ․10․10), մենք նույնպես հնարավորություն ունենք շնորհի զորությամբ ազատագրվելու, եթե ապավինենք Քրիստոսին (Եփ. 2․4-5)։

 

Ինչպե՞ս է Աստծո շնորհը մեր կյանքում դրսևորվել:

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ քո ողորմության և բարությամբ համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 22-24, Ղուկաս 12. 1-31