.
2026թ., Ապրիլի 8

Մատթեոս 17. 24-27                                                                            Չորեքշաբթի   |   Ապրիլ 8

 

 

․․․ գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես․․․: Մատթ․ 17․27 

 

ՏԵՐՆ ԱՊԱՀՈՎՈւՄ Է

 

2024 թվականին Քիգան անունով մի երիտասարդ ձկնորսության ժամանակ կես մետրանոց սպիտակ լոքո որսաց, որը հպարտությամբ ցույց տվեց իր քրոջը։ Բայց քույրը ձկան վրա նկատեց փոքրիկ պիտակ։ Երիտասարդ ձկնորսի ուրախությունը շուտով վերածվեց իսկական հիացմունքի, երբ իմացավ, որ իր որսն արժե մեկ միլիոն դոլար։ Լոքոն պիտակավորվել էր որպես Ավստրալիայի ձկնորսական մրցույթի հաղթանակ։

2015 թվականից ի վեր՝ այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի, բայց Քիգանը միակն է, ով հաղթեց գլխավոր դրամական մրցանակը։

Որքան էլ անհավանական լինեին նման ձուկ որսալու հնարավորությունները, նրա բերանում մետաղադրամ գտնելն էլ ավելի քիչ հավանական էր։ Սակայն հենց դա էլ պատահեց Պետրոսի հետ, ում Հիսուսն ասաց. «․․․գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես․․․» (Մատթ․ 17․27):

Մինչ այդ, տաճարի ծառայողները հարցրին Պետրոսին, թե արդյոք նրա Վարդապետը վճարում է տաճարի հարկը, և նա, առանց մտածելու, պատասխանեց՝ այո (հ․ 24-25): Այստեղ կարելի է դիտարկել մի պարզ ճշմարտություն, որը վրիպեց նրա ուշադրությունից. Աստծո Որդին չպետք է հարկ վճարելով պահպաներ Աստծո տաճարը: Այնուհետև Հիսուսը բացատրեց, որ թագավորի զավակները պարտավոր չեն հարկեր վճարել իրենց հորը (հ․ 25-26):

Այնուամենայնիվ, որպեսզի ոչ ոք «մոլորության չմատնվի», Տեր Հիսուսը հրամայեց Պետրոսին գցել կարթը՝ ասելով, որ առաջին ձկան բերանում կլինի հենց այն գումարը, որն անհրաժեշտ էր նրանց երկուսի համար վճարելու տաճարի հարկը։ Հնարավոր է, որ սա հիշեցում էր Պետրոսին, ինչպես նաև մեզ, որ Աստված միշտ ապահովում է Իր զավակներին, եթե նրանք հետևում են Իրեն։

 

Մեր կյանքում եղե՞լ են պահեր, երբ ամեն ինչ թվում է անհավանական, սակայն հենց այդ պահին զգացել ենք Աստծո ձեռքի գործը: Ինչպե՞ս է Աստծուն վստահելը զորություն տալիս՝ Նրա համար սիրով և նվիրվածությամբ գործելու:

 

Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր հետևել Քեզ և վստահել Քո ապահովությանը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 10-12, Ղուկաս 9. 37-62