.
2026թ., Ապրիլի 7

Նեեմիա 6․1-16                                                                                       Երեքշաբթի   |   Ապրիլ 7

 

 

[Նրանք] … իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը: Նեեմ․ 6․16

 

ԱՂՈԹԵ՛Ք ԵՎ ԳՈՐԾԵ՛Ք

 

Ուիլյամ Քորիերը, ով 19-րդ դարի վերջին Շոտլանդիայում որբանոցներ հիմնադրեց, ոչ միայն հավատքի, այլև հավատքից դրդված գործողությունների մարդ էր։ Որբանոցները կառուցելու ընթացքում նա ապավինում էր Աստծուն և Նրա հոգատարությանը՝ առանց դիմելու ֆինանսական նվիրատվությունների։ Սակայն մի օր Քորիերը բացահայտեց իր բնույթի մեկ այլ կողմ։ Երբ նա իր մոտ հյուրընկալած քարոզչին տանում էր կայարան, հեռվում գնացք երևաց։ Վախենալով, որ կուշանա, քարոզիչը անհանգստացած հարցրեց. «Աղոթե՞նք»։ «Դեռ ոչ», - պատասխանեց Քորիերը՝ սեղմելով ձիու սանձերը։ «Նախ տեսնենք, թե ինչ կարող է անել իմ ձին»։ 

Նրա վստահությունն Աստծո հանդեպ և գործնական մոտեցումը հիշեցնում են Նեեմիայի հավատքն ու գործողությունները, ով խնդրեց Արարչին օգնել վերակառուցել Երուսաղեմի պարիսպները: Աստծո ժողովուրդը կրկին ապրում էր սուրբ քաղաքում, սակայն մնում էր խոցելի: Նեեմիան Աստծո օգնությունը խնդրեց ոչ միայն վերակառուցման, այլև թշնամիներից նրանց պաշտպանելու համար: «Նրանք ամենքն էլ մեզ վախեցնում էին՝ ասելով. «Նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, և չի կատարվի»։ Բայց դու, ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը»», - գրեց Նեեմիան (Նեեմ․ 6․9):

Աստված պատասխանեց Նեեմիայի աղոթքներին, և պարսպի կառուցումն ավարտվեց։ «Եվ երբ որ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և շատ իջան իրենց աչքում և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը», - հիշում է մարգարեն  (հ․ 16):

Նեեմիայի և Քորիերի նման, մենք նույնպես կարող ենք լինել հավատքի և գործողության մարդիկ։ Տերն ուրախանում է, երբ մենք վստահում ենք Նրան և միաժամանակ՝ գործում։

 

Ինչպե՞ս կարող ենք այսօր և՛ աղոթել, և՛ գործել՝ վստահորեն ապավինելով Տիրոջ առաջնորդությանը։

 

Աղոթք – Տե՛ր՛, տու՛ր ինձ իմաստություն և խորաթափանցություն՝ աղոթելու և օգտագործելու իմ պարգևները ճիշտ ժամանակին Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 7-9, Ղուկաս 9. 18-36