.
2026թ., Ապրիլի 3

Եսայի 53․4-9                                                                                                 Ուրբաթ   |   Ապրիլ 3

 

 

․․․ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ես․ 53․5

 

ԲԺՇԿՈԻԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

 

Այոնան՝ քրիստոնյա ընտանիքում մեծացած դեռահաս մի աղջիկ, հաճախ իրեն օտար ու մերժված էր զգում հասակակիցների շրջանում։ «Իմ ներսում մշտական պայքար էր՝ անապահովության, միայնության, վիրավորվածության դեմ», - հիշում է նա։ Տասնհինգ տարեկանում նրա մոտ զարգացավ սննդային խանգարում, և նա սկսեց վնասել ինքն իրեն։

Մի անգամ՝ Զատկի տոնին, նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, և այնտեղ նա նորովի ճանաչեց Հիսուս Քրիստոսին։ Նա պայքարում էր ինքնատելության դեմ և վերաիմաստավորում էր Աստծո մասին ունեցած իր պատկերացումները: Մի օր նրա ուշադրությունը գրավեց աստվածաշնչյան մի համար. «Նրա վերքերով մենք բժշկվեցինք»։ Կարծես Ինքը՝ Հիսուսն էր անձամբ ասում նրան․ «Քեզ այլևս պետք չէ կրել այս ցավը․ Ես արդեն վերցրել եմ այն Իմ վրա»։

Այդ խոսքերը Եսայի մարգարեությունից էր՝ ուղղված Հիսուս Քրիստոսին. «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց» (Ես. 53․4)։ Նկարագրելով Տիրոջ նկատմամբ կատարած դաժան դատաստանը, տանջանքներն ու խաչելությունը՝ Եսային գրում է․ «Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (հ. 5)։

Եթե մենք ապրում ենք ամոթի, տրտմության կամ հուսահատության մեջ, հիշե՛նք, որ միշտ ելք կա Քրիստոսով։ «Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց» (Ես. 53․5)։ Նա կրեց մեր սրտերի ամենախորը վերքերը և լիովին վճարեց դրանց համար։ Նրա վրա էր «մեր բարօրության պատիժը» (հ. 5)։ Նրանից է սկսվում մեր բժշկության ճանապարհը։

 

Ի՞նչ ցավ կամ մեղքի զգացում ենք կրում մեր ներսում։ Ի՞նչ կփոխվի, եթե դրանք հանձնենք Քրիստոսին:

 

Աղոթք – Տե՛ր, ես կրկին երկյուղածությամբ գալիս եմ Քեզ մոտ։ Դու կրեցիր իմ ամոթը, մեղքը և ցավը։ Շնորհակալ եմ իմ փրկության համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 19-21, Ղուկաս 7. 31-50