.
2026թ., Ապրիլի 1

Ա Պետրոս 2. 11-21                                                                              Չորեքշաբթի   |   Ապրիլ 1

 

 

Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի…ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։ Ա Պետր․ 2․12

 

ԻՐԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

 

Հարցազրույցի ընթացքում Քերոլին մի քանի անգամ հարցրին. «Ինչո՞ւ թողեցիք ձեր նախորդ աշխատանքը»։ Հարցազրույց վարողը կասկածում էր, որ նա կոնֆլիկտ ունի իր նախկին ղեկավարի հետ և ցանկանում էր ավելին իմանալ։

Քերոլը հանդարտ պատասխանեց. «Աշխատանքային ոճի տարբերություններ», բայց հրաժարվեց կարծիք հայտնել իր նախկին ղեկավարի մասին՝ համարելով, որ նրա մասին վատ խոսելը էթիկայի կանոնների խախտում կլինի։ Ավելի ուշ, երբ նրան ընդունեցին աշխատանքի, նոր ղեկավարը խոստովանեց․ «Մեզ դուր եկավ ձեր պատասխանը և ազնվությունը»։

Որպես նորադարձ քրիստոնյա՝ Քերոլը հաճախ ինքն իրեն հարցնում էր, թե ինչպես պետք է իր նոր կյանքը դրսևորվի գործնականում։ Պատասխանը պարզ էր՝ լինել ազնիվ, անկեղծ և բարեխիղճ։

Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում ընդգծում է այս ապրելակերպի կարևորությունը. «Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի … ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը» (Ա Պետր․ 2․12): «Լավ վա՛րք ունեցեք» արտահայտությունը ներառում է իշխանությանը հնազանդվելը (հ․ 13-14), բարի գործերը (հ․ 15), խոնարհ ծառայությունը (հ․ 16) և երկյուղածությունն ու սերը (հ․ 17): Թող Տիրոջ օգնությամբ ծառայենք այնպես, որ փառավորվի Նրա անունը։

 

Որո՞նք են այն պարզ և գործնական միջոցները, որոնցով կարող ենք դրսևորել մեր հավատքը՝ վերանայելով մեր խոսքերն ու գործողությունները։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ ամեն օր դրսևորել ազնվություն, սեր և երկյուղածություն, որպեսզի Քո անունը փառավորվի իմ գործերի մեջ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 13-15, Ղուկաս 6. 27-49