Եբրայեցիներին 12. 1-3 Երկուշաբթի | Մարտ 30
․․․ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը: Եբր․ 12․1
ՀԱՎԱՏՔՈՎ ԸՆԹԱՆԱԼ
Իրավաբան դառնալու համար Մաքսը պետք է հանձներ երեքօրյա տանջալից քննությունը։ Նա այն հանձնեց ոչ թե մեկ կամ երկու, այլ քառասունութ անգամ, մինչև որ վերջապես ստացավ քննության դրական պատասխանը։ Ինչո՞ւ նա չկոտրվեց այդքան ձախողումներից հետո, որովհետև հստակ նպատակ ուներ. նա ուզում էր պաշտպանել իր քաղաքի անապահով խավին։ Նրա առաջին և վերջին փորձերի միջև քսանհինգ երկար ու ձիգ տարիներ էին ընկած: Այդ ընթացքում Մաքսը և իր կինը յոթ երեխա մեծացրին։ Երբ Մաքսը դատավորի երդումն էր տալիս, նրան բնութագրեցին այսպես. «Երեք բառ Մաքսի մասին՝ համառություն, համառություն, համառություն»։
Այս պատմությունն ինձ հիշեցնում է աստվածաշնչյան հերոսների, ովքեր դրսևորեցին համբերություն և հաստատակամություն։ Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը նշում է մի քանիսին՝ Նոյին, ով «ժառանգորդ դարձավ հավատով արդարության» (Եբր․ 11․7), Աբրահամին, Իսահակին, Հակոբին (հ․ 8-21), Մովսեսին (հ․ 23-28) և ուրիշներին: Այսպիսի օրինակները ոգեշնչում են։
Այնուհետև հեղինակը հորդորում է ընթերցողներին. «Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը» (Եբր․ 12․1): Ինչպե՞ս: «Նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին» (հ․ 2): Քրիստոսի զոհաբերության մասին խորհելով՝ մենք չենք հոգնի և չենք հուսահատվի (հ․ 3):
Հավատքի փորձությունները հնարավորություն են համբերատար լինելու Տիրոջ անունով։ Նրա զորությամբ մենք կարող ենք շարունակել մեր ճանապարհը։
Հավատի ի՞նչ փորձության ենք բախվում այժմ։ Ինչպե՞ս կարող ենք համբերություն ցուցաբերել Քրիստոսի մեջ։
Աղոթք – Տե՛ր, ոգեշնչի՛ր ինձ շարունակել ճանապարհորդությունս դեպի Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 9-10, Ղուկաս 5. 17-39