Մարկոս 12․41-44 Հինգշաբթի | Մարտ 26
․․․ նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը։ Մարկ․ 12․44
ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՌԵԺԻՄ
Կնոջս մոտ անտանելի ցավեր սկսվեցին Սուրբ Ծննդյան նախօրեին։ Սկզբում մտածում էինք, որ դա պարզապես ատամների ցավ է, և դիմեցինք ատամնաբույժին, սակայն վերջինս հերքեց դա։ Անցավ երեք ամիս, իսկ կինս դեռ շարունակում էր տառապել դեմքի հատվածում անհասկանալի ցավից։ Բացի այդ, նա ուներ նաև քրոնիկ հիվանդություն։ Այդ պատճառով մենք պարզապես ապրում էինք և սովորել էինք պայքարով յուրաքանչյուր օրը հաղթահարել։
Կարծում եմ՝ նման գոյատևման պայքարի մեջ էր այն այրին, ում Հիսուսը մատնանշեց (Մարկ. 12․43)։ Նստած տաճարի գանձարանի դիմաց՝ Նա դիտում էր, թե ինչպես «շատ հարուստներ մեծ գումար էին գցում»՝ առատաձեռնության տպավորիչ դրսևորմամբ (հ. 41)։ Այնուհետև մոտեցավ մի այրի աղքատ՝ միայնակ, գրեթե աննկատ։ Նրա համար անցել էր ևս մեկ դժվար օր՝ ապրելով պարզապես «գոյատևման ռեժիմով»։
Նա համեստորեն «երկու լուման» գցեց գանձանակի մեջ (հ․ 42): Բայց սա ավելին էր, քան պարզապես նվիրատվություն: Դա «նրա ամբողջ ապրուստն» էր (հ․ 44): Այդ օրը նա իր ապագան, իր հույսը և իրեն նվիրեց Աստծուն: Հիսուսը բարձր գնահատեց նրա այդ քայլը (հ. 43)։
Այս այրին օրինակ է բոլորիս համար՝ անկախ նրանից, մենք ապրում ենք, թե գոյատևում։ Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք այսօր մեր ունեցած ամեն ինչը վստահենք Իրեն՝ հավատալով, որ այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, Նրա ձեռքում է։
Ինչպե՞ս ենք ապավինում Աստծո օգնությանը, երբ գտնվում ենք «գոյատևման ռեժիմում»։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես Քեզ եմ տալիս իմ կյանքը, իմ ապագան։ Տո՛ւր ինձ այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս օրն արժանապատվորեն ապրելու համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 22-24, Ղուկաս 3