.
2026թ., Մարտի 24

Հեսու 8. 1, 18-19, 24-27                                                                       Երեքշաբթի   |   Մարտ 24

 

 

Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր.․․ Հես․ 8․1

 

ՀԻՇԵՑՈՒՄ ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Զբոսանքի ժամանակ մեզ զարմացրեց անսովոր ծառերի մի շարք։ Նրանց ճյուղերը՝ նոսր տերևներով, ձգվում էին վերև, ինչպես երկինք բարձրացված ձեռքեր։ Պարզվեց, որ դրանք նույնիսկ անսովոր անուն ունեն՝ «Հեսուի ծառեր»։ Ենթադրվում է, որ սա հղում է Հին Կտակարանի այն դրվագի, երբ Հեսուն բարձրացրեց իր ձեռքը նիզակով՝ որպես Աստծո ներկայության և օգնության նշան։

Իսրայելացիները, մտնելով Քանան, Աստծո օգնության կարիքն ունեին իրենց թշնամիներին հաղթելու համար: Աքարի մեղքի պատճառով Գայիում կրած պարտությունից հետո (Հես․ 7․11-12), նրանք, հավանաբար, վախենում էին կրկին մարտի մեջ մտնել: Սակայն Տերը քաջալերեց Հեսուին հետևյալ խոսքերով. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր» (Հես․ 8․1): Ապա Նա ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն» (հ․ 18): Հեսուն հնազանդվեց և « նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց», մինչև լիակատար հաղթանակը (հ․ 26): Իհարկե, հաղթանակն ապահովեց ոչ թե նիզակը, այլ Աստված, Ով խոստացավ լինել Իսրայելի հետ:

Աստծո ներկայության մասին հիշեցումները կարող են մեզ սատարել դժվարին իրավիճակներում: Պատին փակցված աստվածաշնչյան մի համար, գեղեցիկ բնապատկեր, նույնիսկ ծառի տերևը կարող են մեզ հիշեցնել Աստծո ներկայության և զորության մասին:

 

Ինչպե՞ս են Աստծո ներկայության մասին հիշեցումներն օգնում մեզ հաղթահարել դժվարությունները։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, այսօրվա իմ փորձությունների մեջ օգնի՛ր հիշել, որ Դու իմ կողքին ես։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 16-18, Ղուկաս 2. 1-24