.
2026թ., Մարտի 21

Բ Կորնթացիներին  4. 5-12                                                                        Շաբաթ   |   Մարտ 21

 

 

Որովհետև մենք՝ ողջերս, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում․․․ Բ Կորնթ․ 4․11 

 

ԸՆԾԱ ՔՐԻՍՏՈՍԻՆ

 

«Ես չեմ տեսնում հավերժական բլուրները, աչքերս դատարկ են վշտից», - գրել է վիկտորիանական դարաշրջանի բանաստեղծուհի Քրիստինա Ռոսսետտին իր «Լավագույն կիրակի» սրտառուչ բանաստեղծության մեջ։ Այն խոսում է հուսալքության մեջ հույսի որոնոման մասին․ Իր այդ «անզգայության» վիճակում Ռոսսետտին, այնուամենայնիվ, կառչած էր մի հույսից, որն ավելի խորն էր, քան իր հուսահատությունը։  Թեև նրա աչքերի առաջ մի մռայլ պատկեր էր, որտեղ «ծաղիկներ չկան, և ոչ մի կանաչ թուփ», և ոչինչ չէր մատնանշում կյանքի վերածնունդը, նա հռչակեց. «Բայց գարնանը կրկին հյութը կհոսի։ Ո՛վ Հիսուս, վերածնվի՛ր իմ մեջ»։

Պողոս առաքյալը՝ կորնթացիներին ուղղված իր նամակում գրում է այն նեղության մասին, որի մեջ ինքն ու իր ուղեկիցները հայտնվել էին․ «Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել» (Բ Կորնթ. 1․8): Սակայն հուսահատությունը նրանց սովորեցրեց հույսը դնել ոչ թե իրենց, այլ՝ Աստծո /վրա/, որ հարություն է տալիս մեռելներին» (հ․ 9):

Պողոսը նաև գիտակցում էր, որ մենք Ավետարանի գանձը կրում ենք «կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից» (Բ Կորնթ. 4․7):

Նմանատիպ իրադարձությունների շրջադարձ է տեղի ունենում նաև Ռոսսետիի բանաստեղծությունում։ Իր կոտրված սիրտը բարձրացնելով առ Աստված՝ նա աղոթում էր, որ Տերն իր կյանքի բեկորները նետի կրակի մեջ և դրանք վերածի «արքայական բաժակի» Իր անվան փառքի համար։ Բանաստեղծությունն ավարտվում է հետևյալ խնդրանքով. «Գործածի՛ր ինձ որպես մաքուր անոթ, սիրելի՜ Հիսուս»։

 

Ինչպե՞ս կարող է Աստծո առջև մեր ապրումների անկեղծ արտահայտությունը հանգստություն ու հույս բերել։ Ինչպե՞ս ենք մենք զգացել Նրա վերափոխող ազդեցությունը մեր կյանքում։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ միշտ հույսով ես լցնում իմ սիրտը, նույնիսկ երբ չեմ գիտակցում։ Օգնի՛ր ամբողջ կյանքս նվիրել Քեզ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 7-9, Ղուկաս 1. 21-38