.
2026թ., Մարտի 19

Հակոբոս 1. 2-8                                                                                     Հինգշաբթի   |   Մարտ 19

 

 

Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Հակ․ 1․4

 

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

 

Հովսեփն աշխատանքի հայտարարություններ էր նայում։ Նա աշխատում էր որպես մատուցող և լավ գումար էր վաստակում, բայց հաճախակի հանգստյան օրերի հերթափոխերը խանգարում էին նրան կանոնավոր կերպով եկեղեցի հաճախել։ «Ինչո՞ւ Աստված չի պատասխանում իմ աղոթքին», - մտորում էր նա։ «Մի՞թե Նա չի ուզում, որ ես եկեղեցում լինեմ»։

Անցավ մեկ տարի, և Հովսեփը հասկացավ, որ պետք է վերանայի իր սպասումները և փորձի իրեն այլ ոլորտում։ Արդյունքում նա գտավ աշխատանք՝ սովորական աշխատանքային գրաֆիկով։ Աստծուն շնորհակալություն հայտնելով՝ նա հասկացավ, որ երկար սպասումն իրեն ավելի իմաստուն է դարձրել որոշումներ կայացնելու հարցում։ Այս փորձառության մեջ նա սովորեց նաև համբերերել և վստահել Տիրոջը, Ով Իր կամքը բացահայտում է ճիշտ ժամանակին։

Սա հենց այն է, ինչ Հակոբոսը գրեց դժվար ժամանակների միջով անցնող հավատացյալներին. «Ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակ․ 1․3-4): Իմաստության և համբերատար սպասման համար աղոթքները (հ․ 5-6) ոչ միայն ամրապնդում են հավատքը, այլև օգնում մեզ հասնել հոգևոր հասունության՝ ավելի լավ ճանաչելով Աստծուն և ինքներս մեզ։

Աստծո պատասխանին սպասելը կարող է դժվար լինել, բայց այն փոխում է մեր հասկացողությունը՝ Աստծուն վստահելու հարցում։

 

Աստծո պատասխանին սպասելիս ո՞րն է ամենադժվար բանը, որին կարող ենք բախվել։ Ինչպե՞ս կարող ենք նման դեպքերում շարունակել վստահել Նրան։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես հավատում եմ, որ Դու կարեկցում և լսում ես իմ աղոթքները: Տո՛ւր ինձ իմաստություն և համբերություն, որպեսզի շարունակեմ Քեզ ապավինել: Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 1-3, Մարկոս 16