.
2026թ., Մարտի 18

Ժողովող 4. 8-12                                                                                 Չորեքշաբթի   |   Մարտ 18

 

 

 

․․․ եռապատիկ թելը շուտ չի կտրվի։ Ժող․ 4․12

 

ՍՏԵՂԾՎԱԾ՝ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Երբ ամուսնուս՝ Ալանի ուսման համար որոշեցինք տեղափոխվել երկրի մյուս ծայրը, ես չէի աշխատում և չգիտեինք՝ ինչպես կվճարենք բնակարանի վարձը։ Սակայն մինչև մեկնելը եկեղեցու մեր ընկերներից մեկը մեզ ծանոթացրեց Ալանի համալսարանից մի շրջանավարտի հետ։ Նա օգնեց մեզ գտնել մատչելի գնով բնակարան։ Ապա գործընկերս ինձ տվեց քրիստոնեական կազմակերպության կոնտակտային տվյալները, որն աշխատակից էր փնտրում։ Աստված պատասխանեց մեր աղոթքներին և Իր զավակների միջոցով ապահովեց մեզ անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ բնակարանով և աշխատանքով։ Մեր ընկերներն ու հարազատներն օգնեցին մեզ տեղափոխվել և մեզ համար մշտապես աղոթքի մեջ էին։

Ժողովողի հեղինակը գրում է փոխադարձ աջակցության կարևորության մասին, «Երկուսը մեկից լավ է․․» (Ժող․ 4․9): Միասին մենք կարող ենք ավելին անել, աջակցել միմյանց կարիքի ժամանակ և ապահովել ընկերակցություն և պաշտպանություն (հ․ 9-11): Այնուհետև Ժողովողն ավելացնում է՝ «եռապատիկ թելը շուտ չի կտրվի» (հ․ 12): Համայնքն ապահովում է ավելի շատ հնարավորություններ, ռեսուրսներ և աջակցություն:

Ես և ամուսինս մեծ օրհնություն ստացանք մեր համայնքից։ Հետագայում Աստված օգնեց մեզ ինտեգրվել նոր համայնքի մեջ՝ հարմարվելով մեծ քաղաքի կյանքին։

Եթե միայնակ եք զգում, խնդրե՛ք Տիրոջն օգնել ձեզ գտնել ընկեր, եկեղեցի կամ ծառայության վայր։

 

Որո՞նք են այն համայնքները, որոնց մեջ մենք այժմ գտնվում ենք։

Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ շրջապատել ես ինձ ընկերներով ու սիրելիներով։ Օգնի՛ր առաջնորդել և օգնել ուրիշներին ճանաչել Քեզ և ընտանիքիդ մաս կազմել։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 32-34, Մարկոս 15. 26-47