.
2026թ., Մարտի 17

Ա Թեսաղոնիկեցիներին 5․16-18                                                        Երեքշաբթի   |   Մարտ 17

 

 

Անդադար աղոթե՛ք։ Ա Թես․ 5․17

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՂՈԹՔ

 

Մի օր ծովահեններն առևանգեցին Պատրիկ անունով մի դեռահասի, տարան նրան Իռլանդիա և վաճառեցին ստրկության, որտեղ նա վեց տարի անցկացրեց տեղացի քուրմերի մոտ ոչխարներ արածեցնելով։ Այս ընթացքում շատերը կհուսահատվեին, սակայն, անընդհատ աղոթքի մեջ լինելով՝ Պատրիկը կարողացավ իր սիրտն ու միտքը կենտրոնացած պահել Աստծո վրա։ 

«Ես անդադար աղոթում էի ողջ օրվա ընթացքում»,- իր հուշերում գրում է Պատրիկը: Այսպես նրա մեջ մշտապես աճում էին հավատն ու Աստծո սերը։  Նա ապրում էր դաժան պայմաններում՝ երբեմն օրերն անցկացնելով ձյան և անձրևի տակ։ «Բայց ես գրեթե չէի զգում դժվարությունները, որովհետև Աստծո Հոգին իմ մեջ էր»,- պատմում է Պատրիկը։

Կարելի է մտածել, որ աղոթքի նկատմամբ նման նվիրվածությունը բացառիկ հոգևորականների համար է։ Սակայն իր նամակում Պողոս առաքյալը հորդորում է բոլորին. «Անդադար աղոթե՛ք» (Ա Թես․ 5․17)։ Պողոսը նկատի չուներ անընդհատ անգիր սովորած աղոթքներ շշնջալ, այլ գիտակցված կախվածություն Աստծուց, Նրա կամքին ու նպատակներին ենթարկվելը՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ։

Պատրիկն իր անընդմեջ աղոթքի ու նվիրվածության շնորհիվ Տիրոջ կողմից  աստվածային զորությամբ լցվեց։ Նմանապես, գիտակցելով Տիրոջ ներկայությունը՝ կարող ենք մշտապես ուրախ լինել (հ. 16) և ամեն բանում գոհություն հայտնել Աստծուն (հ. 18)։ Տերը, անշուշտ, կօգնի մեզ, կառաջնորդի և կաջակցի:

 

Ի՞նչ հարաբերություններ կամ խնդիրներ են շեղում մեզ Աստծո հետ խաղաղությունից։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել Աստծո զորության գիտակցումը մեր մեջ։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ կենտրոնանալ Քո ներկայության վրա, համահունչ դարձնել իմ ճանապարհները կամքիդ և ընդունել առաջնորդությունդ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 30-31, Մարկոս 15. 1-25