.
2026թ., Մարտի 14

Սաղմոսներ 22․1-11                                                                                    Շաբաթ   |   Մարտ 14

 

 

Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։ Սաղմ․ 22․3

 

ԵՐԲ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԿԱՆ

 

Լորան դժվար մանկություն էր ունեցել: Նա իր հոգում կրում էր բազմաթիվ ցավալի հիշողություններ։ Արդեն հասուն տարիքում Լորան խնամում էր քրոնիկ հիվանդությամբ տառապող իր ամուսնուն, իսկ հետո դժբախտ պատահարն իրեն գամեց անկողնուն։ Տառապելով ուժեղ ցավերից և նույնիսկ չկարողանալով վեր կենալ՝ նա, այնուամենայնիվ, փորձում էր պահպանել լավատեսությունը։ Սակայն երբեմն, արցունքների մեջ, հարցնում էր. «Ինչո՞ւ, Տե՛ր, ո՞ւր ես Դու»։

Սաղմոս 22-ում Դավիթ թագավորն անկեղծությամբ արտահայտում է իր շփոթմունքն ու հուսահատությունը. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից» (Սաղմ․ 22․1): Սրանք տառապանքից ծնված ուղիղ հարցեր էին՝ առանց ցուցադրական բարեպաշտության ու կրոնական հանդիսավորության։  Երբեմն մենք Աստծո հետ չենք խոսում մեր ներքին հակամարտությունների մասին. դա կարծես ցույց է տալիս հավատքի պակասը: Սակայն հենց Ինքը՝ Հիսուսը, խաչի վրա մեջբերեց այս խոսքերը՝ կրելով թե՛ մարմնական ցավը, թե՛ Հորից բաժանված լինելու սարսափը (Մարկ. 15․34)։

Այնուամենայնիվ, նույնիսկ հուսահատության մեջ Դավիթն ընդունում է Աստծո գերիշխանությունը. «Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։ Նա մնում է Սուրբ, ո՛վ բնակվում է Իսրայելի գովասանությունների մեջ» (Սաղմ․ 22․3): Աստված մնում է մեզ հետ մեր ողջ կյանքի ընթացքում (հ. 9-10): Մեր ոչ բոլոր հարցերը կարող են ստանալ պատասխաններ, և դա կարող է բավականին ցավոտ լինել մեզ համար: Սակայն Սուրբ Գիրքը հորդորում է մեզ Աստծո առաջ բերել մեր սիրտը՝ ամենախոր հարցերով ու խռովություններով հանդերձ։ Նա ճանաչում է մեր ցավը, և մենք կարիք չունենք լուռ տառապելու։

 

Արդյո՞ք հեշտ է լիովին բաց լինել Աստծո առաջ։ Ի՞նչ կա մեր սրտում, որ դեռ չենք հանձնել Տիրոջը։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար։ Երբ տառապում եմ ու սիրտս ծանրացած է, եղի՛ր իմ խաղաղության աղբյուրը։ Թո՛ղ Քո ներկայության մեջ գտնեմ հույս և վստահություն, որ երբեք չես լքի ինձ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 23-25, Մարկոս 14. 1-26