Ա Թեսաղոնիկեցիներին 4.13-18 Երեքշաբթի | Մարտ 10
․․․[մի՛ տրտմեք], ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Ա Թես․ 4․13
ՀՈՒՅՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ
Ամեն ինչ սկսվեց սգացող հոր կողմից ինձ ուղարկված նամակից։ Նրա ուսանող դուստրը՝ Ալիսը, մահացել էր ավտովթարից։ Նա կարիք ուներ խոսելու մեկի հետ, ով կհասկանար իր ցավը։
Մոտ չորս տարի անց՝ անընդմեջ նամակագրությունից հետո, ես ու Քրեյգը վերջապես հանդիպեցինք։ Աշխատանքի բերումով նա եկավ հարևան քաղաք, և կիրակի օրը միասին գնացինք եկեղեցի, ճաշեցինք ու կիսվեցինք մեր աղջիկների՝ Մելիսայի ու Ալիսի մասին հիշողություններով։ Երկուսն էլ կյանքով լի էին, սիրում էին վոլեյբոլ, ճանաչում էին Տիրոջը և ողբերգական կերպով զոհվել էին ավտովթարների հետևանքով։
Այդ օրը մենք խոսեցինք մեր վշտի մասին՝ անդադար արտասվելով, բայց ամենաշատը խոսեցինք հույսի մասին՝ իրական, կենդանի հույսի, որ հիմնված է Աստծո խոստումների վրա։ «Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ», - գրում է Պողոս Առաքյալը (Ա Թես․ 4․13-14)։ Քրիստոնյաները գիտեն, որ մահից հետո նրանց սպասվում է կյանք՝ հավիտենական կյանք։
Մենք Քրեյգի հետ ավարտեցինք օրն աղոթքով՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ մեր աղջիկները գտնվում են Իր մոտ։ Սերը Քրիստոսի նկատմամբ միավորում է մեր սրտերը և տալիս հույս նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում։
Ի՞նչ կորուստ ունենք, որ ծանրացած է մեր սրտին։ Ինչպե՞ս է Քրիստոսի հանդեպ հույսն օգնում մեզ հաղթահարել այս ցավը։
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ ուղարկում ես մարդկանց, ովքեր հասկանում են իմ ցավը, և պարգևում ես իրական կենդանի հույս։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 11-13, Մարկոս 12. 1-27