.
2026թ., Մարտի 8

Սաղսմոսներ 107. 1-11, 41-43                                                                     Կիրակի   |   Մարտ 8

 

 

Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից։ Սաղմ. 107. 2

 

ԱՍՏԾՈ ՍԵՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԵՐԸ

 

Մեր քաղաքում կողք կողքի էին գտնվում խաղաղ զբոսայգին և բանտը։ Ընկերս՝ Ջոնը, սիրում էր նստել այգում, խորհել Աստծո բարության մասին, և թե որքան է սիրում Նրան իր կյանքում արած ամեն ինչի համար։ Ջոնը հաճախ էր պատմում իր սրտի երազանքի մասին։ Նա ցանկանում էր, որ այդ բանտի պատերի ներսում գտնվող յուրաքանչյուր բանտարկյալ մի օր ճանաչի Աստծո սերը, և ոչ միայն լսի Նրա մասին, այլ անձամբ զգա Նրա ներկայության ջերմությունն ու փրկարար շնորհը։

Սաղմոսերգուն կոչ է անում իսրայելացիներին պատմել, թե ինչպես է Աստված նրանց ազատել բազմաթիվ նեղություններից (Սաղմ․ 106․2)։ Նրանք «մոլորված էին անապատի մեջ … և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ» (հ․ 4-5)։ Եղան ժամանակներ, երբ նրանք ըմբոստացան Արարչի դեմ, և Նա խրատեց նրանց (հ. 10-12)։ Սակայն ամեն անգամ, երբ իրենց վշտի ու տառապանքի մեջ աղաղակեցին Տիրոջը, Նա ազատեց նրանց նեղություններից (հ. 6)։ Նրանք անհամար պատճառներ ունեին Աստծուն շնորհակալություն հայտնելու և Նրա մասին ուրիշներին վկայելու համար, որովհետև նրանք գիտեին, որ Աստծո սերը երբեք չի լքում իրենց։ Եվ այն չի լքում նաև մեզ այսօր։

Մենք ևս կարող ենք օգտվել այդ հնարավորությունից՝ իմաստությամբ հասկանալու Տիրոջ ողորմությունը (հ. 43), շնորհակալություն հայտնելու Նրան և մեր սեփական փրկության պատմությունը կիսելու ուրիշների հետ։

 

Ինչպե՞ս է Աստված վերափոխել մեր կյանքը։ Ո՞ւմ հետ կարող ենք կիսվել մեր պատմությամբ՝ դառնալով կենդանի վկայություն Նրա սիրո, ողորմության և փրկարար շնորհի մասին։

 

Աղոթք – Տե՛ր, որքան բարի ես իմ հանդեպ։ Այն ամենը, ինչ արել ես ինձ համար, արժանի է, որ բոլորը լսեն դրա մասին։ Աղաչում եմ՝ զորացրու՛ և բացիր շուրթերս, որպեսզի համարձակությամբ և սիրով պատմեմ Քո մասին։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 5-7, Մարկոս 11. 1-18