Բ Օրենք 6. 10-19 Ուրբաթ | Մարտ 6
…զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը… Բ Օր. 6.12
ԱՍՏԾՈ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ես տխրեցի և հուսահատվեցի, երբ բացեցի փեթակը և տեսա, որ մի ամբողջ մեղվաընտանիք ոչնչացել է։ Վերջին շրջանում այն մեղրով լի, ծաղկուն փեթակ էր։ Ես այդ տարվա մեղմ ձմռան ընթացքում զգուշորեն խնամում էի այն՝ ակնկալելով վաղ բերքահավաք։ Սակայն ձնհալից հետո հանկարծակի ցրտահարությունը հանգեցրեց մեղուների մահվան։
Ես որոշեցի խորհրդակցել տեղի մասնագետների հետ։ «Շատ մեղվաբույծներ նույն խնդիրն ունեն, - ասացին նրանք՝ փորձելով ինձ հանգստացնել,- մեղմ ձմեռները դժվարություններ են ստեղծում նույնիսկ առողջ մեղուների համար։ Ձմռանը մեղուները թևիկները թափահարելով պահպանում են փեթակի ջերմությունը։ Բայց երբ եղանակը տաքանում է, նրանք սկսում են թռչել դուրս՝ սնունդ փնտրելու, և թուլանում են։ Իսկ հետո, եթե ջերմաստիճանը կտրուկ իջնում է, նրանք այլևս ուժ չեն ունենում տաքանալու համար»։
Նույնիսկ լավ երևույթները կարող են վտանգավոր դառնալ, եթե շեղեն մեզ ամենակարևորից։ Մովսեսն Աստծո ժողովրդին զգուշացրեց այս մասին Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Աստված պատրաստվում էր նրանց տալ մի երկիր, «և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ», որ երբևէ չէին տեսել (Բ Օր. 6.11)։ Բայց նաև զգուշացրեց. «Երբ ուտես ու կշտանաս, զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը» (հ. 11-12)։
Որո՞նք են այն պարգևները, որոնց համար այսօր շնորհակալ ենք Աստծուն։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո բարության համար։ Օգնի՛ր միշտ հիշել Քեզ և սիրտս երախտագիտությամբ լի պահել Քո հանդեպ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 1-2, Մարկոս 10. 1-31