.
2026թ., Մարտի 5

Հռոմեացիներին 8.10-17                                                                        Հինգշաբթի   |   Մարտ 5

 

 

… որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Հռոմ. 8.15

 

ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ

 

Ես և ամուսինս ականատես եղանք երկու երեխայի որդեգրման։ Երկու դեպքում էլ ընտանիքները ստիպված էին անցնել երկար ու բարդ իրավաբանական գործընթացների միջով։ Բայց, ի վերջո, եկավ այն պահը, երբ կողմերը կանգնեցին դատավորի առջև, ով կնքեց փաստաթղթերը՝ հայտարարելով, որ իրենց կողմից արդեն իսկ սիրված երեխաներն ընտանիքի օրինական անդամներ են։

Որդեգրված երեխաների կյանքը նախկինում դժվար էր, բայց հետո ինչ-որ մեկը որոշեց փոխել նրանց կյանքը դեպի լավը: Որպես իրենց նոր կարգավիճակի ապացույց՝ յուրաքանչյուր երեխա ստացավ իր նոր ծնողների ազգանունը: Այդ պահից սկսած՝ նրանք դարձան իրենց իրական ընտանիքների լիիրավ անդամներ:

Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչպես ենք մենք դարձել Աստծո ընտանիքի անդամներ։ Մեղքը մեզ բաժանեց Աստծուց և որբ դարձրեց (Հռոմ. 8.9), բայց Աստված սիրեց մեզ և Իր Հոգով որդեգրեց որպես Իր որդիներ (հ. 10): «Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են» (հ. 14):

Որքա՜ն գեղեցիկ է, երբ Սուրբ Հոգին դնում է Իր կնիքը մեր հոգևոր փաստաթղթերի վրա՝ հաստատելով մեր նոր կարգավիճակը որպես Աստծո որդիներ և դուստրեր։ Մենք այժմ պատկանում ենք Նրան։ Աստված մեր «Աբբան», այսինքն՝ Հայրն է (հ. 15)։ Մեր ապագան երաշխավորված է. «Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (հ. 17)։ Պատկանելիությունը փոխում է ամեն ինչ։

 

Որպես քրիստոնյաներ՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունենք Աստծո ընտանիքի մյուս անդամների հետ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ որբ չթողեցիր և Սուրբ Հոգու միջոցով Քո ընտանիքի անդամ դարձրիր։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 31-33, Մարկոս 9. 1-29