.
2026թ., Մարտի 4

Ղուկաս 8․1-3                                                                                       Չորեքշաբթի   |   Մարտ 4

 

 

․․․․ շատ ուրիշներ ․․․ իրենց ունեցվածքով ծառայում էին նրան։ Ղուկ․ 8․3

 

ԱՆԱՆՈՒՆ ԿԱՆԱՅՔ

 

Շելիան պատրաստակամություն էր հայտնել հաջորդ հանդիպումից առաջ կարգի բերել եկեղեցասրահը: Նա սրբեց սեղանները ախտահանիչ միջոցներով, ապա կապեց մեկանգամյա օգտագործման պարագաներով լի աղբի տոպրակը, այն գցեց ուսին և նայեց եկեղեցասրահին՝ մի պահ ինքն իրեն հարցնելով.  «Կնկատի՞ արդյոք որևէ մեկը»։

Մենք հաճախ ենք մտածում՝ արդյո՞ք արժեք ունեն մեր ամենօրյա, հաճախ աննկատ ներդրումներն Աստծո Թագավորության գործի մեջ։ Մենք կարող ենք կարգի բերել սենյակները, անցկացնել աստվածաշնչյան սերտողություններ կամ նվիրատվություն անել այնպես, որ ոչ ոք չիմանա։

Ղուկասն Իր Ավետարանի մեջ թվարկում է այն կանանց անունները, ովքեր ծառայել են Հիսուսին և Նրա աշակերտներին: Նրանց թվում են Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան՝ Հերովդեսի կառավարիչ Քուզայի կինը, և Շուշանը: Այնուհետև Ղուկասն ավելացնում է. «․․․․ շատ ուրիշներ ․․․ իրենց ունեցվածքով ծառայում էին Նրան» (Ղուկ․ 8․1-3): Ավետարանիչը հատուկ նշում է այս անանուն կանանց, ովքեր աջակցել են Ավետարանի գործին՝ ընդգծելու նրանց կարևորությունը:

Աստված տեսնում և գնահատում է մեր ներդրումը, նույնիսկ եթե ուրիշ ոչ մեկ դա չի նկատում։ Նա գիտի մեր անունները (Հովհ․ 10․3) և հիշում է մեր մասնակցությունն Իր գործին (Եբր․6․10):

 

Երբևէ եղե՞լ է, որ մեզ աննկատ ու չգնահատված զգանք։ Ինչպե՞ս է մեր ծառայության վրա ազդում այն ​​գիտակցումը, որ Աստված տեսնում և գնահատում է մեզ։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ տեսնում ու ճանաչում ես ինձ, և գնահատում ես այն ամենը, ինչ անում եմ Քո անվան փառքի համար։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 31-33, Մարկոս 9. 1-29