.
2026թ., Մարտի 1

Հռոմեացիներին 10. 12-15                                                                           Կիրակի   |   Մարտ 1

 

 

․․․ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին: Հռոմ․ 10․14

 

ԳՆԱՑԵ՛Ք ԵՎ ՊԱՏՄԵ՛Ք

 

Մեր ավտոբուսն ավելի ու ավելի էր բարձրանում Անդերի նեղ ճանապարհով։ Ընկերներս ծիծաղում էին ու երգում, իսկ ես պատուհանից դուրս էի նայում ու ապշում, որ մեզ ու խոր անդունդը բաժանող որևէ պաշտպանական արգելք չկար։ Սիրտս լցված էր վախով ու անհանգստությամբ, ինքս ինձ հարց էի տալիս, ինչո՞ւ ենք ընդհանրապես եկել Էկվադորի այս հեռավոր անկյունը։ Եվ այդ ժամանակ կարծես ստացա հարցիս պատասխանը. Աստված սիրում է նաև այստեղ բնակվող մարդկանց, Նա ուղարկեց Իր Որդուն մահանալու նաև նրանց փրկության համար։ Ես պետք է հաղթահարեի վախս, որպեսզի նրանց պատմեի Աստծո սիրո մասին։

Ի վերջո, մենք հրաշալի օրեր անցկացրինք այդ հեռավոր բնակավայրերում։ Ամեն օր սերտում էինք Աստվածաշունչը, կիսվում մեր անձնական վկայություններով և աղոթում այն մարդկանց հետ, ովքեր մեզ ընդունում էին իրենց փոքրիկ քաղաքներում։

Պողոս առաքյալը կոչ էր անում հավատացյալներին պատմել Քրիստոսի մասին, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ ճանաչեն և ընդունեն Նրան որպես Տեր և Փրկիչ։ Հռոմեացիներին ուղղված իր թղթում նա գրում է․ «Ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռ. 10․13)։ Բայց ինչպե՞ս կարող է մարդը հավատալ Նրան, Ում մասին երբեք չի լսել։ Եվ ինչպե՞ս կարող է լսել, եթե ոչ ոք չպատմի։

Մեր շուրջը շատերը կան, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին։ Եկե՛ք Աստծուց քաջություն խնդրենք՝ Բարի լուրը տարածելու և նրանց համար աղոթելու:

 

Ինչպե՞ս վարվենք, որպեսզի մեր վերաբերմունքի և հոգատարության միջոցով երևա Աստծո սերը։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր համարձակորեն պատմել ուրիշներին Քո մասին և եղի՛ր կողքիս, երբ վկայում եմ Քո սիրո մասին։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 23-25, Մարկոս 7. 14-37