.
2026թ., Փետրվարի 26

Ծնունդ 9․12-16                                                                              Հինգշաբթի   |   Փետրվար 26

 

 

Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են։ Ծն․ 9․16 

 

ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄԸ

 

Երբ Օուենը գտնվում էր արձակուրդում և բացակայում էր երկրից, ստացավ մի անհանգստացնող հաղորդագրություն գործընկերոջից. «Տնօրենը ցանկանում է քեզ ազատել աշխատանքից»։ Խորապես վշտացած՝ նա սկսեց աղոթել Աստծուն. «Տե՛ր, որտե՞ղ ես»։ Րոպեներ անց, երբ մոտեցավ պատուհանին, տեսավ լճի վրա մի հսկայական, վառ ծիածան։ Նրա հոգին ջերմությամբ լցվեց։ «Կարծես Աստված ինձ ասում էր. «Ամեն ինչ լավ է, ես այստեղ եմ», - հետագայում կիսվում է նա։

Մեծ Ջրհեղեղից հետո Տերը խոստացավ այլևս երբեք ջրով չկործանել երկիրը։ Նա ասաց. «Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են» (Ծն․ 9․16): Այս ուխտը հավիտենական էր և անվերապահ։ Այն կախված չէր մարդկային վարքից, այլ բացառապես Աստծո կամքից։ Եվ սա Աստծո կողմից Իր ժողովրդին տրված բազմաթիվ խոստումներից միայն առաջինն էր։ Ավելի ուշ Հիսուս Քրիստոսն ասաց Իր աշակերտներին․ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթ․ 28․20):

Աստված չի խոստացել, որ մենք չենք տառապելու։ Սակայն Նա խոստացել է տալ մեզ Իր մշտական մխիթարությունն ու անփոփոխ ներկայությունը։ Գուցե մենք չստանանք «պատասխաններ ծիածանի միջոցով», բայց միևնույնն է, կարող ենք վստահ լինել, որ Նա միշտ մեր կողքին է։ Ինչ էլ պատահի կյանքի ճանապարհին, մենք կարող ենք ապավինել Նրա զորությանը և օգնությանը՝ վստահ լինելով, որ Նա երբեք չի լքի մեզ։

 

Ինչպե՞ս կարող ենք տագնապի և անհանգստության պահերին ինքներս մեզ հիշեցնել Աստծո կենդանի ներկայության մասին։ Նրա ո՞ր խոստումներն են առավել քաջալերում։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ Քո մշտական ներկայության համար։

Օգնի՛ր միշտ հիշել իմ կողքին լինելու Քո խոստումը։  Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 15-16, Մարկոս 6․1-29