.
2026թ., Փետրվարի 23

Ա Թեսաղոնիկեցիներին 5. 12-23                                              Երկուշաբթի   |   Փետրվար 23

 

 

 Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։ Ա Թես․ 5․9-10

 

ԿՅԱՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ

 

2023 թվականին Քենիայի ոստիկանությունը կտրուկ միջոցներ ձեռնարկեց այսպես կոչված «Շակահոլեի խելագարությունը» դադարեցնելու համար, որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց: Տեղական աղանդավորների առաջնորդը համոզեց իր հետևորդներին հացադուլ անել, որպեսզի կարողանան Հիսուսին հանդիպել: Նա խոստանում էր, որ ինքն էլ նույն կերպ կվարվի և կհրաժարվի կյանքից, սակայն ձերբակալվելուց հետո հերքեց այդ ամենը։

Ներկայացված ողբերգությունը մտահոգիչ օրինակ է այն վտանգների, որ կարող են բերել կեղծ ուսուցիչները։ Աղանդի հետևորդներն այնքան կուրորեն էին հավատում և հետևում իրենց առաջնորդին, որ դիմադրում էին նրանց, ովքեր եկել էին փրկելու սովամահ լինելուց։ Փրկվածներից մեկը խոստովանում է, որ բառացիորեն «կախվածության» մեջ էր ընկել նրա ուսմունքներից։

Հիսուս Քրիստոսը նման կեղծ «ուսուցիչների» հակապատկերն է։ Նա մեզ այնքան սիրեց, որ գնաց մինչև մահ, որպեսզի մենք կյանք ունենանք (Ա Թես. 5․10)։ Այսօր Նա մեզ կոչ է անում ապրել Իր համար, «արթուն և զգաստ լինելով» (հ. 6)՝ ամեն գաղափար քննելով Իր ուսմունքի լույսի ներքո (հ․ 20-22)։

Ամեն օր Քրիստոսի Հոգուն ապավինելով և վստահելով նրան (հ․ 19), մենք ապրում ենք սիրո մեջ՝ սպասելով Տիրոջ գալուստին (հ․ 23), միմյանց քաջալերելով և ամրապնդելով (հ․ 11), «իրար հետ խաղաղությա՛մբ» ապրելով (հ. 13) և «բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն» գործելով (հ․ 15): 

 

Երբևէ ականատես եղե՞լ ենք կեղծ ուսմունքների պատճառած վնասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի սիրուց ոգեշնչվել՝ ճանաչելու և տարանջատելու ճշմարտությունը մոլորությունից։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ապրել Քո Խոսքով ու միայն Քեզ համար։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 7-8, Մարկոս 4․21-41