Իջևանի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում մայիսի 20-22-ը տեղի ունեցավ տիկնանց համագումար՝ «Աստված Սեր Է» խորագրով: Համագումարի առաջին օրը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց մեղքի մասին: Մյուս օրերին ՀԱԵ Իջևանի հոգևոր հովիվ վեր. Ալբերտ Փայտյանը խոսեց Աստծո սիրո և այդ սիրո շնորհիվ Իր հետ հաշտության միակ ճանապարհի՝ ապաշխարության մասին: Յուրաքանչյուր թեմա համագումարի մասնակիցները խմբերով քննարկելու հնարավորություն ունեցան: Տիկնանց համագումարին 50-ից ավելի կին էր մասնկացում: Նրանք մեծ սիրով ու խանդավառությամբ ոչ միայն փառաբանում էին Աստծուն, սերտում Սուրբ Գիրքը, այլև մասնակցում էին խաղերին ու ձեռային աշխատանքին: Համագումարի մասնակիցները վայելում էին Աստծո սերը նաև միմյանց ու իրենց ծառայություն մատուցող առաջնորդների հետ հաղորդակցության միջոցով: