«Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր Որդուն ուղարկեց»: Գաղատացիներին 4.4
ՔՐԻՍՏՈՍՈՎ ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՎ ՔՈՒՅՐԵՐ
Սուրբ Ծնունդը մոտենում է, և շուրջբոլորն արդեն տեսանելի են այդ տոնի արտաքին նշանները՝ լույսեր,
երգեր, զարդարանքներ։ Բայց քրիստոնյաներիս համար Սուրբ Ծննունդն ավելին է. այն Քրիստոսի շնորհն ու ներկայությունն է։ Բեթլեհեմի աստղը տեսանելի էր շատերին, սակայն Փրկչին հասան միայն նրանք,
ովքեր աստղից անդին տեսան՝ Լույսը, և հետևեցին դրան։
Սուրբ Ծնունդը նաև հիշեցում է, որ Աստված գործում է Իր կատարյալ ժամանակին։ Այն, ինչ մեզ երբեմն թվում է լռություն կամ ուշացում, Նրա ձեռքում պատրաստման շրջան է։ Քրիստոսի ծնունդը տեղի ունեցավ այն պահին,
երբ «ժամանակը լրացավ», երբ սրտեր պատրաստվեցին` ընդունելու Խաղաղության Իշխանին։
Սուրբ Ծնունդը մեզ նորից հրավիրում է վստահելու Աստծո ժամանակին՝ մեր սպասումների ու հարցերի մեջ, Մարիամի նման հնազանդվելու, երբ ոչինչ հստակ չէ, Հովսեփի պես ընտրելու հավատք՝ վախի փոխարեն,
hովիվների նման բարձրացնելու հայացքը դեպի վեր ու արձագանքելու Լույսին, և մսուրի առաջ խոնարհվելով՝ սովորելու ապրել երկրպագությամբ՝ սպասելով նաև Քրիստոսի փառավոր վերադարձին։
Թո՛ղ այս Սուրբ Ծնունդը նորոգի մեր վստահությունն Աստծո հանդեպ, լցնի մեր սրտերը խաղաղությամբ,
և մեր կյանքը դարձնի կենդանի երկրպագություն Նրան, ով խոնարհաբար ծնվեց մսուրում,
բայց վերադառնալու է մեծ փառքով։
Օրհնյալ Սուրբ Ծնունդ և խաղաղ Նոր տարի Ձեզ և Ձեր ընտանիքներին։
Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Վերապատվելի Ավետիք Խաչատրյան
ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ