Ստեփանավանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հոկտեմբերի 3-ին հյուրընկալել էր ՀԱԵ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու աշակերտաց խմբերի 57 պատանիների։ Միասնական հանդիպման ծրագիրը բաղկացած էր 2 մասից։ Առաջին մասը սկսվեց առավոտյան՝ բնության գրկում՝ Ստեփանավանի Կարմիր խաչի Լոռե փրկարար ջոկատի կողմից կազմակերպած Էքստրիմ խաղերով։ Խաղերը բազմազան էին, և յուրաքանչյուրն ինքն էր ընտրում խաղի տեսակը։ Այնուհետև պատանիները Ստեփանավանի մշակութային հաստատություններ այցելելու առիթ ունեցան։
Ծրագրի երկրորդ բաժինը սկսվեց ՀԱԵ-ում՝ հյուրասիրությամբ և միասնական պաշտամունքով։ Հյուրերից յուրաքանչյուրին իր բաժինն ուներ. փառաբանությունն առաջնորդեց Ստեփանավանի աշակերտաց խումբը Վանաձորի պատանիների հետ միասին, Ալավերդու ՀԱԵ պատանիները հանդես եկան ասմունքով: Միասնական հանդիպման պատգամաբերը Ստեփանավանի ՀԱԵ հովիվ՝ պատվելի Խաչատուր Խաչատրյանն էր: Նա խոսեց Փիլիպպեցիս 3։12 համարի շուրջ՝ ճանապարհը հաստատուն ընթացքով շարունակելու մասին:
Հանդիպման նպատակը Աստծուն միասնաբար փառաբանելն ու պատանիների միջև մտերմիկ մթնոլորտ ստեղծելն էր։ Տարբեր քաղաքներից ժամանած պատանիները տեսան, թե ինչպե՞ս են Աստծուն պաշտում իրենց հասակակիցները և որքա՞ն յուրահատուկ է Աստծո սերը, որ կարող է միաբանել բնավորությամբ ու կարողություններով այդքան տարբեր մարդկանց: