.
Ընդունելություն ՀՀ վարչապետի նստավայրում

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը մասնակցեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Բաղրամյան 26-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած տոնական ընդունելությանը:

Ընդունելությանը հրավիրված էին ՀԱԵ  ավագ հոգեւոր հովիվ՝ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը տիկնոջ՝ Սոնա Խանջյանի հետ, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը:

Միջոցառման ընթացքում պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան հանդիպելու եւ շնորհավորելու ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ տարբեր պետական պաշտոնյաների եւ պաշտոնատար անձանց: Նրանք նաեւ քննարկեցին հետհեղափոխական Հայաստանում առկա հնարավորությունները եւ մարտահրավերները:

Նախորդ
...
X