AMAA-ի (Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն) նորընտիր ղեկավար կազմը, Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ապրիլի 24-ին հանդիպում ունեցավ նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների ու գլխամասային գրասենյակի աշխատակիցների հետ։
Հանդիպման սկզբում ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը ներկայացրեց հյուրերին՝ AMAA գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանին, AMAA նախագահ Գարի Ֆիլիպսին և AMAA խորհրդի անդամ վեր. Ժոզեֆ Կարապետյանին։ Այնուհետև ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը հյուրերին ներկայացրեց ՀԱԵ հովիվներին՝ ըստ ծառայության վայրի։
Սերժ Բուչակչյանն իր ողջույնի խոսքում հուզիչ համարեց ավելի քան 20 եկեղեցու հովվի ներկայությունը մեկ հարկի տակ, իսկ AMAA-ի և ՀԱԵ-ի հարաբերությունները բնութագրեց «սիմբիոտիկ» բառով։ Պարոն Բուչակչյանը նկատեց, թե որքան կարևոր է Հայաստանը AMAA-ի համար և ընդգծեց երկու կառույցների փոխհամագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրի բարօրության. «Եթե մեկ ուղերձ տալու լինեի Ձեզ, ապա դա հետևյալը կլիներ՝ մենք միևնույն առաքելությունն ունենք, ուստի շարունակելու ենք մեր ամուր կապը ՀԱԵ-ի հետ»։
Գարի Ֆիլիպսն իր խոսքում նշեց, որ AMAA-ն ավելի քան 100 տարի առաջ ստեղծվել է որպես ՀԱԵ-ի բարեգործական թև, ուստի AMAA-ի առաքելությունն է նաև Հայաստանում համեմատաբար երիտասարդ ՀԱԵ-ին աջակցելը։
Վեր. Ժոզեֆ Կարապետյանը փառք տվեց Աստծուն Հայաստան գալու և եկեղեցիներին առնչվող հարցերին ավելի մոտիկից ծանոթանալու առիթի համար։
Հանդիպման վերջում ՀԱԵ հովիվներն ու աշխատակազմը AMAA-ի նորընտիր ղեկավարությանն առանձին ողջունելու, աղոթքով իրենց սատարությունը հայտնելու և քաջալերելու առիթ ունեցան։