.
Արցախում ՀԱԵ նոր հովվի պաշտոնակոչությունը

Արցախի Հայ Ավետարանական եկեղեցու կյանքում 2018թ.-ի օգոստոսի 19-ը պատմական էր: 18 տարի եկեղեցին հովված Վեր. Արամ Մկրտչյանը, ով ընտանիքով տեղափոխվել է Հայաստան եւ այսուհետեւ հովվելու է Շիրակամուտի ՀԱԵ-ն, հրաժեշտ տվեց համայնքին: Վեր. Մկրտչյանը, Տերունական օրվա պաշտամունքի փառաբանության բաժնից հետո, պատգամի միջոցով քաջալերեց համայնքին, որպեսզի շարունակեն հավատքի կյանքը՝ նայելով Քրիստոսին: Քարոզից հետո ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը բեմ հրավիրեց Վեր. Արամ Մկրտչյանին եւ նրան Արցախում փոխարինելու եկած Վեր.Վարդան Ափինյանին, համայնքին ներկայացրեց նոր հովվին: Այնուհետեւ տեղի ունեցավ պաշտոնակոչության արարողությունը: ՎերՎարդան Ափինյանը դրական պատասխանլով ՀԱԵ միության նախագահ Վեր. Ալբերտ Փայտյանի կանոնակարգով նախատեսված հարցերին՝ պաշտոնակոչվեց որպես ՀԱԵ Արցախի նոր հոգեւոր հովիվ: Վեր. Վարդան Ափինյանի նոր ծառայությունը հաստատվեց Վեր. Մկրտիչ Մելքոնյանի աղոթքով: Նոր հովվի ու համայնքի համար աղոթեց նաեւ Վեր.Մկրտչյանը: Արցախի ՀԱԵ անդամները հուզված էին, որովհետեւ բարձր էին գնահատում Վեր. Արամ Մկրտչյանի ու նրա ընտանիքի երկար տարիների անձնվեր ծառայությունը Արցախում` եկեղեցու ծննդյան գրեթե առաջին օրերից: Համայնքը նաև բարի գալուստ մաղթեց Վեր. Վարդան Ափինյանին: Պաշտամունքն ավարտվեց Վեր.Արամ Մկրտչյանի հովվական աղոթքով: 

Նախորդ
...
X