.
ՀԱԵ-ն Շիրակամուտում նոր հոգեվոր հովիվ ունի

Օգոստոսի 12-ը Շիրակամուտի Հայասատանյայց Ավետարանական եկեղեցու համար պատմական էր: Տերունական այդ կիրակին, Շիրակամուտի ՀԱԵ համայնքը հրաժեշտ տվեց  5 տարի եկեղեցին հովված Վեր. Վարդան Ափինյանին ու նրա տիկնոջը, ովքեր իրենց ծառայությունը պետք է շարունակեն Արցախում: Վեր. Ափինյանը վերջին անգամ Շիրակամուտի եկեղեցու հովվի կարգավիճակով պատգամ տվեց: Նա խոսեց Եփեսացիս 4:1-6 համարների շուրջ՝ համայնքային միասնականության ու այդ կերպ Քրիստոսի հետ մտերմիկ հարաբերությունների մասին: Վերապատվելին կոչ արեց եկեղեցու անդամներին, անկախ հանգամանքներից միասնական լինել, «մենք»-ը գերադասել «ես»-ին, եւ չկորցնել Քրիստոսի հետ մտերմությունը: Պատգամից հետո բեմ հրավիրվեց Վեր. Արամ Մկրչյանը, ով դրական պատասխանլով ՀԱԵ միության նախագահ Վեր. Ալբերտ Փայտյանի կանոնակարգով նախատեսված հարցերին՝ պաշտոնակոչվեց որպես ՀԱԵ Շիրակամուտի նոր հոգեւոր հովիվ: Վեր. Արամ Մկրտչյանի նոր ծառայությունն աղոթքով օրհնեց ՀԱԵ ավագ հոգեւոր Հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ Վեր. Վարդան Ափինյանի հրաժեշտի արարողությունը: Ջերմ խոսքեր, հուզմունք, արցունքներ… Շիրակամուտի ՀԱԵ անդամներն իսկապես բարձր գնահատեցին Վեր. Ափինյանի ու նրա տիկնոջ անձնվեր ծառայությունը, փառք տվեցին Աստծուն համատեղ վայելած շատ օրհնությունների համար եւ խոստացան աղոթել նրանց հետագա ծառայության բեղմնավորության համար: Համայնքը նաև բարի գալուստ մաղթեց Վեր. Արամ Մկրտչյանին: Արարողակարգի ավարտին Վեր. Վարդան Ափինյանը աղոթք բարձրացրեց առ Աստված Շիրակամուտի ՀԱԵ անդամների եւ նոր հովվի համար: Պաշտամունքն ավարտվեց Վեր. Ափինյանի հովվական աղոթքով:  

Նախորդ
...
X