.
2025թ., Հունվարի 14

Երգ Երգոց 3․ 1-4                                                                             Երեքշաբթի   |   Հունվար 14

 

 

․․․ երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի։ Երգ Երգոց 3․4

 

ՓՆՏՐԵԼՈՒ ԱՎԱՐՏ

 

Մի օր՝ խանութներով շրջելիս, դուստրս՝ Աննան, նկատեց մի հարսանյաց զգեստ և ցանկացավ փորձել այն։ Հանդերձարանից դուրս գալուն պես խանութում բոլորը հիացմունքով նայեցին նրան. զգեստը կարծես նրա համար լիներ  կարված։ «Մամ, ի՞նչ ես կարծում,- հարցրեց Աննան՝ հայացքն ինձ ուղղելով»:

Երբեմն ես կարող եմ չափազանց բծախնդիր լինել: Բայց այս անգամ ես և աղջիկս ընդամենը մեկ ժամ անցկացրինք համացանցում՝ հարսանեկան զգեստների լուսանկարներ դիտելու համար, որպեսզի համոզվենք,  որ մեր ընտրությունը ճիշտ է: Ամենաշքեղ հարսանյաց զգեստը գնելով՝ դուրս եկանք խանութից։ Չնայած մի փոքր ափսոսում էի, որ զրկվեցի հարսանյաց զգեստների խանութներով շրջելու հաճույքից, բայց իդեալական տարբերակը գտնելը լիովին փոխհատուցեց այն։

Սողոմոնն իր Երգ Երգոց գրքում խոսում է ավելի կարևոր որոնումների ավարտի մասին։ Գրքում աղջիկն ասում է. «Երբ գտա իմ հոգու սիրելիին» (Երգ Երգոց 3․4)։ Թեպետ խոսքը երկրային սիրո մասին է, բայց մենք կարող ենք տեսնել նաև մեր հոգևոր որոնումները, որոնք ավարտվում են, երբ մենք գտնում ենք Քրիստոսին։ Գտնելով Նրան՝ մեր հոգին կբռնի նրան և բաց չի թողնի» (հ. 4)։

Երբեմն պատահում է, որ ժամանակի ընթացքում Քրիստոսին ճանաչելուց ծնված հիացմունքն ու բերկրանքը մարում են, և մենք  կրկին սկսում ենք փնտրտուքների մեջ ընկնել։ Սակայն կարևոր է գիտակցել, որ ինչպես աստվածաշնչյան սիրահարների դեպքում, Հիսուսին գտնելուց հետո մեր որոնումներն ավարտվում են։ Պետք է պարզապես նորոգել մեր սերը դեպի Նա, կառչել Նրանից և երբեք բաց չթողնել։

Եթե զգում ենք, որ այսօր ինչ-որ բան պակասում է մեր կյանքում, ավելի սերտ կապ հաստատենք Հիսուսի հետ։ Նրան ճանաչելով՝ կարող ենք գտնել անսպառ ուրախություն և հոգևոր լիակատար բավարարվածություն։

 

Ի՞նչ որոնումների մեջ ենք մենք այսօր։ Ինչպե՞ս է Քրիստոսի հետ մեր կապը բավարարում մեր ամենախոր կարիքները։ 

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու իմ հոգու սիրո աղբյուրն ես: Օգնի՛ր՝ միշտ ուրախանամ այն անփոխարինելի ճշմարտությամբ, որ ամեն օր ապրում եմ Քո՛ սուրբ ներկայության մեջ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 33-35, Մատթեոս 10․ 1-20