Հակոբոս 1․ 19-27 Երկուշաբթի | Հունվար 13
․․․թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ։ Հակ․ 1․19
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՆԵԼԻՍ
Գրող Ջուլիա Գալեֆի խոսքով, երբ մարդիկ հաստատակամորեն հավատում են իրենց իրավացիությանը, նույնիսկ եթե ակնհայտորեն սխալ են, դա հաճախ պայմանավորված է «զինվորի մտածելակերպով»։ Այս մոտեցման դեպքում մարդն ամբողջ ուժով պաշտպանում է իր համոզմունքները՝ առանց քննության ենթարկելու դրանք։ Սակայն Գալեֆը շեշտում է, որ ավելի օգտակար է «հետախույզի մտածելակերպը», որը ձգտում է բացահայտել իրականությունը՝ որքան հնարավոր է անկեղծ և ճշգրիտ։ Նման մարդիկ չեն վախենում բախվել անհարմար կամ տհաճ ճշմարտությանը և պատրաստ են ընդլայնել իրենց գիտելիքները՝ մշտապես սովորելով և կատարելագործվելով։
Ջուլիա Գալեֆի մտորումները հիշեցնում են Հակոբոսի կարևոր հորդորը, որ յուրաքանչյուր ոք «արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ» (Հակ. 1․19): Աշխարհում տարածված «պաշտպանական արձագանքի» փոխարեն, Հակոբոսը հավատացյալներին քաջալերում էր մշտապես հիշել, որ մարդու բարկությունն Աստծո արդարությունը չի կատարում (հ. 20): Աստծո Խոսքին հնազանդությունը միակ ուղին է, որով ընթանալով իմաստությամբ կաճենք (հ. 21, Տիտ. 2․11-14):
Եթե գիտակցենք, որ մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը կախված է Աստծուց, ոչ թե մեզնից, կսովորենք թողնել մշտապես իրավացի լինելու ձգտումը և կվստահենք Նրա առաջնորդությանը՝ ապրելու և ուրիշների մասին հոգ տանելու գործում (հ. 1․25-27):
Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ ձևավորել մշտապես ճշմարտությունը որոնելու պատասխանատվություն:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնի՛ր ինձ հրաժարվել միշտ ճիշտ լինելու ցանկությունից, որպեսզի ստանամ հավերժական աշակերտության պարգևը՝ քո հետ ճանապարհորդելու ընթացքում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 31-32, Մատթեոս 9․ 18-38