Մատթեոս 2․ 1-5, 7-12 Երկուշաբթի | Հունվար 6
Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ Մատթ․ 2․ 10
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՍՏՂ
Հայրիկս, երկնքում ինձ ցույց տալով Հյուսիսային աստղը, ասաց, - «Եթե դու սովորես գտնել այս աստղը, ապա միշտ կկարողանաս դեպի տուն տանող ճանապարհը գտնել»։ Պատերազմի ժամանակ հայրս առաջնագծում էր մարտնչում, և հաճախ նրա կյանքի անվտանգությունը կախված էր այն բանից, թե որքան լավ կարող էր կողմնորոշվել գիշերային երկնքի միջոցով։ Ամենակարևորը Հյուսիսային աստղը գտնելու ունակությունն էր, որին նայելով, նա կարող էր կողմնորոշվել տարածքում ու հասնել նշված վայր։
Աստվածաշունչը պատմում է մեկ այլ աստղի մասին, որը նույնպես շատ մեծ նշանակություն ուներ: Արևելքից եկած մոգերը երկնքում տեսան աստղ, որը ցույց էր տալիս, որ ծնվել է Նա, ով պիտի դառնար Թագավոր: Նրանք գնացին Երուսաղեմ և հարցնում էին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու» (Մատթ․ 2․1-2):
Աստղագետները չեն կարողանում բացատրել, թե ինչպիսի աստղ էր դա, բայց Աստվածաշունչը պատմում է, որ այդ աստղի միջոցով Աստված աշխարհին ցույց տվեց Հիսուս Քրիստոսին՝ որպես «առավոտյան փայլող աստղ» (Հայտն․ 22․16): Նա եկավ, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից և ցույց տա դեպի Աստված տանող ճանապարհը: Եթե հետևենք Նրան, կգտնենք հավիտենություն տանող ուղին:
Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին ցույց տալ Հիսուս Քրիստոսին հետևելու կարևորությունը։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ Դո՛ւ ես դեպի հավիտենականություն տանող միակ ճանապարհը: Օգնի՛ր ինձ շարունակել քայլել՝ Քո լույսին հետևելով: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 16-17, Մատթեոս 5․ 27-48