.
2025թ., Հունվարի 4

Ա Մնացորդաց 29․10-26                                                                         Շաբաթ   |   Հունվար 4

 

 

Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Ա Մնաց․ 29․ 16 

 

ԱՍՏԾՈ ՏՎԱԾՆ ԻՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

 

Մի օր մեր եկեղեցու հովիվները խնդրեցին հավատացյալներին, կիրակնօրյա պաշտամունքի հանգանակությունից բացի, գումար զոհաբերել նաև նոր սրահի շինարարության համար, որը նախատեսվում էր գործածել հատուկ կարիքներ ունեցող ընտանիքներին ծառայելու համար: Մտահոգություններս աղոթքով Աստծուն հանձնելուց հետո, հաշվի առնելով հաշմանդամների խնամքի համար հատուկ հարմարանքների ծախսերը, հարցրի ամուսնուս. «Դու վստահ ե՞ս, որ մենք կհաղթահարենք ու կկարողանանք հավաքել անհրաժեշտ միջոցները»։ Նա պատասխանեց. «Այն ամենը, ինչ մենք ունենք, Աստծուն է պատկանում: Նա մեզ կտրամադրի ամեն բան, ինչ անհրաժեշտ է»: Եվ, իրապես, Տերը հոգաց բոլոր կարիքները, և այսօր եկեղեցին արդեն ավելի քան տասը տարի է, ինչ ակտիվորեն օգտագործում է այն ժամանակ կառուցված սրահը՝ ծառայելով մարդկանց Տեր Հիսուս Քրիստոսի անունով:

Դավիթ թագավորն Իսրայելի առաջնորդներին ցույց տվեց իր պատրաստակամությունը՝ տրամադրել տաճարի կառուցման համար անհրաժեշտ միջոցները, որն Աստված վստահեց նրա որդի Սողոմոնին (Ա Մնաց. 29.1-5): Բոլորը հետևեցին թագավորի օրինակին և «հոժար եղան ընծայելու» Տիրոջ տան կառուցման համար, և «ժողովուրդն ուրախացավ» (հ․ 6, 9):

Նայելով այն ամենին, ինչ Աստված արել է մեզ համար, հատկապես մեզ տրված Քրիստոսի հետ հարաբերությունների անգնահատելի պարգևին, մենք կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը և սերը՝ երկրպագելով Նրան և Իր համար բաժին տալով այն բարիքներից, որ Նա տվել է մեզ:

 

Երբ ընդունենք, որ ամեն բան, ինչ ունենք, պատկանում է Աստծուն, այն ժամանակ մեր վերաբերմունքը Տիրոջը տալու նկատմամբ կփոխվի:

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ Դո՛ւ հավատարիմ և առատաձեռն ես բարիքներ շնորհելու մեջ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 10-12, Մատթեոս 4