.
2025թ., Հունվարի 2

Եսայի 51․ 1-6                                                                              Հինգշաբթի   |   Հունվար 2

 

 

․․․ որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, …բայց իմ փրկությունը հավիտյան կմնա․․․ Ես․ 51․ 6 

 

ԽՈՍՏՈՒՄ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

 

Երբ Մեքսիկական ծոցից փոթորիկը մոտեցավ ԱՄՆ-ի ափերին, անվտանգության զգուշացումները ծայրաստիճան լրջացան։ Պաշտոնյաներից մեկը հայտարարեց․ «Քամու արագությունը կազմում է 240 կմ/ժ։ Խնդրում ենք անհապաղ տարհանվել։ Եթե, այնուամենայնիվ, որոշեք մնալ, գրե՛ք ձեր անունը, հասցեն և հարազատների կոնտակտային տվյալները, տեղադրե՛ք դրանք փակ տոպրակի մեջ և պահեք ձեզ մոտ։ Մենք աղոթում ենք, որ դա ձեզ երբեք պետք չգա»։ Փրկարարները գիտակցում էին, որ փոթորկի հարվածից հետո իրենց մնում էր միայն անզոր հետևել դրա կործանարար հետևանքներին։

Երբ Հին Կտակարանում Աստծո ժողովուրդը բախվում էր բնական կամ հոգևոր աղետների, Արարչի խոսքերը միշտ ավելի հստակ և քաջալերող էին դառնում։ Չնայած ավերումներին՝ Նա խոստանում էր Իր ներկայությունը և օգնությունը։ Եսայի մարգարեն գրում է. «Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի» (հ․ 3)։ Աստված Իր ժողովրդին մշտապես խոստանում է փրկություն և վերականգնում՝ կոչ անելով վստահել Իրեն. «Երկինքը պիտի փարատվի ծխի նման, …բայց իմ փրկությունը հավիտյան կմնա» (հ. 6)։ Որքան էլ մեծ լինի վնասը, Աստծո բարությունը երբեք չի լքում հավատացյալներին։

Աստված մեզ չի խոստանում կյանք առանց դժվարությունների, սակայն Նա խոստանում է բժշկություն և վերականգնում։

 

Երբ բախվում ենք դժվարությունների և ավերածությունների, Աստծո Խոսքը կարող է վերականգնել մեզ: 

 

Աղոթք – Տե՛ր, իմ կյանքում իսկապես շատ ավերածություններ են լինում, և երբեմն դժվար է ընկալել, որ Դու կարող ես ամեն բան վերականգնել։ Սակայն ես ընտրում եմ հավատալ ու վստահել Քո խոստումներին։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 4-6, Մատթեոս 2