Ծնունդ 11․ 1-8 Կիրակի | Դեկտեմբերի 29
Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք․․․» Ծնունդ 11․ 4
ՀՈՒՍԱԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Երբ փոքր էի, մեր տունը գտնվում էր մի քանի շինարարական հրապարակների մոտակայքում։ Այնտեղ կատարվող ամեն բան հետաքրքրում էր մեզ և մենք ընկերներիս հետ հավաքում էինք տարբեր մնացորդներ ու փշրված մասեր՝ փորձելով կառուցել մեր ամրոցը։ Մեր ծնողները տվեցին համապատասխան գործիքներ, և մի քանի օր շարունակ մենք աշխատում էինք այդ «խաղալիք նյութերով»՝ փորձելով ստեղծել այն, ինչ պատկերացնում էինք։ Դա հետաքրքիր ու ուրախ զբաղմունք էր, բայց, իհարկե, արդյունքն ընդամենը մի տխուր նմանություն էր այն շինություններին, որոնք գտնվում էին մեր շուրջը, և մեր կառուցած ամրոցը երկար կյանք չունեցավ։
Ծնունդ 11-րդ գլխում նկարագրված է մեծ շինարարական նախագիծ. մարդիկ որոշեցին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի» (հ․ 4): Սակայն գլխավոր խնդիրն այն էր, որ նրանք ցանկանում էին «համբավ ձեռք բերել»՝ դնելով իրենց շահերն Աստծո կամքից առաջ (հ. 4):
Սա բոլոր ժամանակների խնդիրն է. մարդը մշտապես փորձում է կառուցել հուշարձաններ իր ձեռքբերումների համար։ Նշանակալիորեն, այդ պատմությունը հակադրվում է Սողոմոնի նպատակներին, ով կառուցում էր Աստծո տաճարը. «Եվ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծու անվան համար» (Գ Թագ. 5:5):
Սողոմոնը գիտակցում էր, որ այն կառույցը, որը նա կառուցում է, պետք է փառք բերեր ոչ թե իրեն, այլ Աստծուն։ Սա այնքան կարևոր էր նրա համար, որ նա այդ մասին գրեց իր Սաղմոսներից մեկում. «Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները․․․» (Սաղմ. 127.1)։ Մեր կառուցած մանակական ամրոցի նման, ինչ կառուցում ենք, չի մնա հավիտյան, սակայն Աստծո անունը և Նրա համար կատարված մեր գործերը մեծ արժեք ունեն։
Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքով փառք բերել Աստծուն:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, ների՛ր ինձ, երբ հաճախ կենտրոնանում եմ իմ խնդիրների վրա՝ ուշադրություն չդարձնելով այն ամենին, ինչ Դու անում ես այս աշխարհում:Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Զաքարիա 9-12, Հայտնություն 20