.
2024թ., Դեկտեմբերի 28

Ելք 2․ 1-10                                                                            Շաբաթ   |  Դեկտեմբերի 28

 

 

 

Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, երեք ամիս թաքցվեց իր ծնողների կողմից․․․ 

Եբր․ 11․ 23


ՀԱՎԱՏՔԻ ՔԱՅԼ 


Քերին շատ տխրեց ու հուսահատվեց, երբ կորցրեց իր աշխատանքը։ Քանի որ նա շատ մոտ էր կենսաթոշակի անցման տարիքին, նորից աշխատանք գտնելը շատ բարդ էր, նա գիտակցում էր, որ ամեն ինչ նորից կառուցելը մեծ ջանք էր պահանջում։ Այդ պատճառով սկսեց աղոթել Աստծուն՝ հուսալով, որ իրեն համապատասխան աշխատանք կգնի։ Քերին թարմացրեց իր ինքնակենսագրական տվյալները, վերանայեց հարցազրույցների անցկացման ընթացակարգերը և սկսեց զանգահարել տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների։ Մի քանի շաբաթվա ընթացքում, անդադար որոնումների արդյունքում, նա գտավ աշխատանք, որը ոչ միայն համապատասխանում էր իր ցանկություններին, այլ ուներ հիանալի գրաֆիկ և հարմար երթուղի։ Նրա ջանքերն ու Աստծո օրհնությունը միասին դարձան հաջողության գրավական։

Մի ավելի դրամատիկ դեպք տեղի ունեցավ Հոքադի և նրա ընտանիքի հետ (Ելք 6.20), երբ Իսրայելը Եգիպտոսում ստրկության մեջ էր։ Փարավոնը հրամայել էր գցել բոլոր նորածին իսրայելցի տղաներին Նեղոս գետը (Ելք 1․22)։ Հոքադը հավանաբար մեծ վախ էր զգում, քանի որ չէր կարող փոխել այդ դաժան օրենքը, բայց կարող էր որոշ քայլեր ձեռնարկել՝ հավատարիմ մնալու Աստծուն և փրկելու իր որդուն։ Վստահությամբ ու հավատքով նա թաքցրեց նրան եգիպտացիներից։ Այնուհետև նա պատրաստեց անջրանցիկ զամբյուղ, դրեց երեխային զամբյուղի մեջ և «դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ» (Ելք 2․3)։ Աստված հրաշքով պահեց նրա կյանքը (հ․ 5-10), և հետագայում գործածեց նրան՝ ամբողջ Իսրայելին ստրկությունից ազատելու համար (Ելք 3.10)։

Քերին և Հոքադը կիրառեցին տարբեր միջոցներ, սակայն երկու պատմություններն ակնհայտորեն հաստատում են նրանց հավատը։ Վախը կարող է մեզ կանգնեցնել ու խոչընդոտել, մինչդեռ հավատքը, հակառակը, մեզ ուժ է տալիս՝ շարունակելու մեր քայլերը՝ վստահելով Աստծո բարությանը, անգամ ամենադժվար ու անհաղթահարելի թվացող իրավիճակներում։


Հաճախ ենք բախվում այնպիսի իրավիճակների, երբ վախերն ու անհանգստությունները մեզ սահմանափակում են։ 

Ինչպե՞ս կարող ենք, հիմնվելով հավատքի վրա, ճիշտ քայլ կատարել։


Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ վստահորեն և քայլ առ քայլ անցնել այն ճանապարհով, որ Դու նախատեսել ես ինձ համար։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Զաքարիա 5-8, Հայտնություն 19