.
2024թ., Դեկտեմբերի 25

Ղուկաս 2.8-20                                                      Չորեքշաբթի   |  Դեկտեմբերի 25

 

 

 

Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված։ Ղուկաս 2.12


ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԸ


Կարծես մի ամբողջ հավերժություն սպասում էինք մեր հարևանների առաջնեկի ծննդյան լուրին։ Վերջապես նրանց տան դիմաց ցուցանակ հայտնվեց՝ «Մենք աղջիկ ենք ունեցել»: Բոլորս անկեղծորեն ուրախացանք և հաղորդագրություններ ուղարկեցինք մեր ընկերներին՝ շտապ բոլորին հայտնելով ուրախալի լուրը։

Մանկան ծննդյան սպասումը հաճախ հուզմունք է առաջացնում։ Հրեական ժողովուրդը սպասում էր Մեսիայի՝ Իսրայելի երկար սպասված Փրկչի ծնունդին ոչ թե մի քանի ամիս, այլ բազմաթիվ սերունդներ։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես էին հարյուրավոր տարիներ հավատացյալ հրեաները հարց տալիս՝ արդյո՞ք կտեսնեն այդ խոստման կատարումն իրենց կյանքի ընթացքում։

Մի գիշեր երկնքից եկավ բերկրալի լուր. հրեշտակը հայտնեց Բեթլեհեմի հովիվներին, որ Մեսիան վերջապես ծնվել է. «Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված» (Ղուկ. 2.12)։ Հովիվները, «երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին» (հ. 17)։

Աստված ցանկացավ, որ հովիվներն իմանան Փրկչի գալստյան մասին և պատմեն այդ մասին ուրիշներին։ Մենք դեռ շարունակում ենք տոնել Նրա ծնունդը, քանի որ Նա նաև այսօր փրկություն է բերում յուրաքանչյուրին, ով հավատում է Նրան։ Այլևս կարիք չկա սպասելու, որպեսզի զգանք խաղաղություն և ուրախություն։ Սա բարի լուր է, որն արժե, որ բոլորն իմանան։


Ինչպիսի՞ զգացմունքներ ունեցան հովիվները, երբ լսեցին Հիսուսի ծննդյան լուրը։ 

Այսօր մենք ինչպե՞ս  կարող ենք խոսել բարի լուրի մասին։



Աղոթք – Սիրել՛ Հիսուս, մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան Քո ծննդյան մասին սքանչելի լուրը։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Սոփոնիա 1-3, Հայտնություն 16