.
2024թ., Դեկտեմբերի 18

Բ Օրենք 18.15-18                           Չորեքշաբթի   |  Դեկտեմբերի 18

 

 

 

Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք։ Բ Օրենք 18.15

 

ՈՒ՞Մ ԵՆՔ ԼՍՈՒՄ

 

«Մեզ մոտ արտակարգ իրավիճակ է. օդաչուն մահացել է»։ Այս հաղորդագրությունը Դագ Ուայթը տագնապով լի ձայնով ուղարկեց օդանավակայանի աշխատակցին, ով հետևում էր նրանց թռիչքին։ Երկինք բարձրանալուց մի քանի րոպե անց մասնավոր օդանավի օդաչուն, ում վարձել էր Դագի ընտանիքը, անսպասելիորեն մահացավ։ Դագը նստեց ղեկին՝ չնայած ընդամենը երեքամսյա պատրաստվածություն ուներ ավելի պարզ օդանավեր վարելու համար։ Նա ուշադիր լսում էր տեղական օդանավակայանի աշխատակիցներին, ովքեր ուղղորդում էր նրան վայրէջք կատարելու համար։ Հետագայում Դագն ասաց. «Նրանք փրկեցին մեր ընտանիքն աղետից և անխուսափելի մահից»։

Մենք ունենք Մեկին, ով միայնակ կարող է օգնել հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն։ Մովսեսը, դիմելով Իսրայելին, ասաց. «Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք» (Բ Օր. 18.15): Այս խոստումը, մի կողմից, վերաբերում էր մարգարեների շարքին, որոնց Աստված ուղարկում էր Իր ժողովրդին, բայց նաև խոսում էր Մեսիայի մասին։ Պետրոսն ու Ստեփանոսը հետագայում հայտարարեցին, որ այդ մարգարեն Հիսուսն էր (Գործք 3.19-22; 7.37, 51-56)։ Նա եկավ, որպեսզի մեզ փոխանցի Հայր Աստծո իմաստությամբ և սիրով լի խոսքերը (Բ Օր. 18.18):

Երբ Քրիստոսն ապրում էր երկրի վրա, Հայրն ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք» (Մարկ. 9.7): Որպեսզի ապրենք իմաստությամբ և խուսափենք կործանումից, պետք է լսենք Հիսուսին, երբ Նա խոսում է մեզ հետ Սուրբ Գիրքի և Սուրբ Հոգու միջոցով։ Սա է ամենակարևորը։

 

 

Ինչո՞ւ է երբեմն դժվար մեզ համար լսել Քրիստոսի ձայնը այս աշխարհում։ Ինչպե՞ս կարող եք այսօր ավելի լավ հետևել Նրա խոսքերին։



Աղոթք – Տե՛ր Հիսուս, օգնիր ինձ լսել Քո ձայնը և լինել հնազանդ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Աբդիա 1, Հայտնություն 9