.
2024թ., Դեկտեմբերի 6

Մատթեոս  25․ 34-40                                                              Ուրբաթ   |   Դեկտեմբերի 6

 

 

 

Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք։ Մատթ․ 25․40


ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԳԻՆ


Մեր եկեղեցում կազմակերպված Սուրբ Ծննդյան ընթրիքի ժամանակ, որը նվիրված էր արտերկրից ժամանած հյուրերին, երաժշտական խումբը կատարում էր «Լեյլաթ ալ-Միլադ» ավանդական արևելյան երգը։ Երգիչը բացատրեց, որ այդ անվանումը նշանակում է «Սուրբ Ծննդյան գիշեր»։ Ես ուրախությամբ ծափահարում էի հարվածային և լարային գործիքների հնչյունների ներքո։ Երգի խոսքերը հիշեցնում էին ունկնդիրներին, որ Սուրբ Ծնունդը կոչ է՝  ծառայելու ուրիշներին. ջուր տալ ծարավին կամ մխիթարել սգավորին։

Հավանաբար, այս երգը հիմնված է Մատթեոս Ավետարանի 25-րդ գլխի վրա, որտեղ նկարագրվում է վերջին դատաստանի օրը, երբ Քրիստոսը կգովի մարդկանց այն բարի գործերի համար, որոնք նրանք արել են Իր համար՝ հաց տվել, երբ Նա քաղցած էր, ջուր տվել, երբ Նա ծարավ էր, այցելել, երբ հիվանդ էր կամ բանտում (հ․ 34-36): Մարդիկ զարմանքով կհարցնեն՝ ե՞րբ ենք ծառայել Նրան։ Հիսուսը կպատասխանի. «… քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (հ. 40):

Տոնական շրջանում հաճախ խոսվում է «Սուրբ Ծննդյան հոգու» մասին, ինչը հաճախ ասոցացվում է միայն տոնական տրամադրության հետ։ Սակայն «Լեյլաթ ալ-Միլադ»-ը հիշեցնում է, որ իսկական «Սուրբ Ծննդյան հոգին» արտահայտվում է ուրիշների հանդեպ հոգատարությամբ։ Եվ, ամենակարևորը, երբ ծառայում ենք մարդկանց, ծառայում ենք նաև Քրիստոսին։


Ինչպե՞ս ենք տոնում Սուրբ Ծնունդը, արդյո՞ք պատրաստակամ ենք ուրիշներին ծառայելու համար։

Աղոթք – Տե՛ր Հիսուս, օգնի՛ր ինձ դրսևորել այն վերաբերմունքը, որ Դու դրսևորեցիր՝ աշխարհ գալով ոչ թե որ Քեզ ծառայեն, այլ՝ Դո՛ւ ծառայես։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Դանիել 3-4, Ա Հովհաննես 5