.
2024թ., Դեկտեմբերի 3

Սաղմոս 139․ 1-10                                                                     Երեքշաբթի   |   Դեկտեմբերի 3

 

 

 

Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Սաղմ 139․1

 

ԱՍՏՎԱԾ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԻՆՁ

 

Երբ քույրս գտավ մեր մանկության հեքիաթների գիրքը, մայրս, ով արդեն յոթանասունն անց էր, ակամայից հուզվեց և սկսեց լացել. նա հիշեց արջուկի զվարճալի արկածները, որ գողացել էր մեղրը, և կատաղած մեղուները հետապնդում էին նրան։ Հիշեց նաև մեր լիաթոք ծիծաղը, երբ ամեն անգամ լսում էինք այդ հեքիաթը։ «Շնորհակալություն, մայրիկ, որ ամեն անգամ համբերատար ընթերցում էիր այդ զվարճալի հեքիաթը մեզ համար», - ասացի ես նրան։

Մայրս ինձ ճանաչում է ավելի լավ, քան որևէ մեկը։ Նա հիշում է, թե ինչպիսին էի մանկությանս տարիներին, և այժմ, երբ մեծացել եմ, ու շարունակում է նույն կերպ հասկանալ ինձ։

Աստված մեզ ճանաչում է ավելի լավ, քան որևէ մարդ, այդ թվում՝ մեր ծնողները և մենք ինքներս։ Սաղմոսերգու Դավիթն ասում է. «Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր» (Սաղմ․ 139.1)։ Իր սիրո մեջ Նա մեզ լիովին ճանաչում և հասկանում է։ Աստված գիտի մեր մտքերը, հասկանում է մեր ամեն մի բառը։ Նա գիտի բոլոր մանրամասները, որոնք մեզ յուրահատուկ են դարձնում, և օգտագործում է այդ գիտելիքը՝ մեզ օգնելու համար (հ․ 2-5)։ Նա, ով մեզ ամենից լավ է ճանաչում, ոչ միայն չի հրաժարվում մեզնից, այլև իր սիրով ու իմաստությամբ մոտենում է մեզ։

Երբ մեզ միայնակ ու մոռացված ենք զգում, հիշենք, որ Աստված միշտ մեզ հետ է։ Նա տեսնում է մեզ և գիտի մեր մասին ամեն ինչ, այդ թվում՝ այն, ինչ ուրիշները չգիտեն (հ․ 7-10)։ Դավիթի նման մենք կարող ենք վստահորեն ասել. «Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր… քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ» (հ․ 1 և 10)։

 

Քաջալերական է, որ ամենատես, ամենազոր և ամենակարող Աստված ճանաչում է յուրաքանչյուրիս անհատապես:

Աղոթք – Հա՛յր, Դո՛ւ ինձ ամենալավն ես ճանաչում և ամենաշատն ես սիրում: Շնորհակալ եմ, որ Քո բարի ձեռքով ինձ առաջնորդում ես: Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 45-46, Ա Հովհաննես 2