.
2024թ., Նոյեմբերի 30

Դանիել 6.1-10                 Շաբաթ   |  Նոյեմբերի 30

 

 

(Դանիելը) օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։ Դանիել 6.10

 

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԱՐՁԱԳԱՆՔ

 

Հում ձուկ և անձրևաջուր. ավստրիացի ծովագնաց Թիմը 3 ամիս գոյատևեց այս պաշարով։ Նրա նավը վնասվել էր փոթորկի հետևանքով, և նա հայտնվել էր Խաղաղ օվկիանոսում՝ երկու հազար կիլոմետր հեռու ցամաքից՝ առանց ինքնուրույն վերադառնալու հույսի։ Միայն այն բանի շնորհիվ, որ նրան նկատեց մեքսիկական ձկնորսական նավի անձնակազմը, Թիմը փրկվեց։ Հյուծված և թուլացած վիճակում նա ասաց. «Ես անչափ շն որհակալ եմ նավի կապիտանին և ձկնորսական ընկերությանը, որ կյանքս փրկեցին»։

Թիմը, երբ ազատվեց փորձությունից, իր շնորհակալության խոսքը հայտնեց մարդկանց, իսկ Դանիել մարգարեն Աստծո հանդեպ երախտագիտությամբ լցված սիրտ ուներ նույնիսկ իր հետ պատահած փորձությունների մեջ, դրանց պատահելուց առաջ, ընթացքում և հետո։ Երբ նա իր հայրենակիցների հետ Երուսաղեմից գերված տարվեց Բաբելոն (Դան. 1.1-6), Դանիելը հասավ երկրի բարձր պաշտոններից մեկին, ինչը բորբոքեց նախանձոտ  իշխաններին, և նրանք որոշեցին նրան սպանել (Դան. 6.1-7): Նրանք համոզեցին թագավորին ստորագրել հրամանագիր, ըստ որի՝ ով երեսուն օրվա ընթացքում որևէ աստծո աղոթի, նրան պետք է գցել առյուծների գուբը (հ.7): Ի՞նչ արեց Դանիելը, ով ծառայում էր միակ ճշմարիտ Աստծուն.  «Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր» (հ. 10): Արդյունքում Տերը պահպանեց նրա կյանքը, իսկ թագավորը իր թագավորության բոլոր շրջանների առջև խոստովանեց կենդանի Աստծո մեծությունը (հ. 26-28):

Թող Աստված մեզ օգնի, ինչպես գրել է Պողոսը, ամեն ինչի համար շնորհակալ լինել Նրան (Ա Թես. 5.18): Անկախ նրանից՝ ճգնաժամի մեջ ենք, թե նոր ենք այն հաղթահարել, երախտագիտությամբ պատասխանելը մեծարում է Աստծուն և մեզ օգնում է պահպանել հավատը Նրա հանդեպ:

 

Աստծուն մշտապես երախտագետ լինելը կարևոր է: Իսկ ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր մեջ երախտագիտության կարողությունը:

 

Աղոթք – Սիրո՛ղ Աստված, օգնիր, որ երախտագետ լինեմ Քեզ, նույնիսկ, երբ կյանքը ծանր է: Ամեն։

 

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 37-39, Բ Պետրոս 2