.
2024թ., Նոյեմբերի 27

Ա Հովհաննես 1.5-7                            Չորեքշաբթի   |   Նոյեմբերի 27

 

 

Աստված լույս է։ Ա Հովհ. 1.5

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԸ ՊԱՅԾԱՌ ՇՈՂՈՒՄ Է

 

Երբ փոքրիկ քաղաքի փողոցներում լույսերը մարեցին, բնակիչները սկսեցին ակտիվորեն հետաքրքրվել այլ լուսավորման աղբյուրով՝ արեգակով։ Քաղաքային խորհրդի միջոցները բավարար չէին կոմունալ ծառայությունների վճարման համար։ Այդ պատճառով էներգետիկներն անջատեցին էլեկտրականությունը և հանեցին լամպերը 1,400 լուսատու սյուներից։ Երեկոյան քաղաքը սուզվում էր խավարի մեջ։ Լուրերի հերթական նկարահանման ժամանակ բնակիչներն իրենց անհանգստությունն էին հայտնում. «Ահա, երեխաները դպրոցից տուն են գնում, բայց լուսավորություն չկա։ Դա իսկապես վտանգավոր է»։

Ամեն ինչ փոխվեց, երբ տեղի ունեցածի մասին իմացավ մի ոչ առևտրային կազմակերպություն, որը քաղաքին առաջարկեց փողոցային լուսատուները գործարկել արևային մարտկոցներով։ Համագործակցելով իշխանությունների հետ՝ այդ կազմակերպությունը քաղաքին օգնեց խնայել էլեկտրականության վարձավճարները և բնակիչներին ապահովեց իրենց կարիքներին համապատասխանող լույսի աղբյուրով։

Հոգևոր կյանքում հուսալի լույսի աղբյուրն Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսն է։  Հովհաննես Առաքյալը գրում է․ «Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. 1.5)։ Եվ ապա ավելացնում․ «Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից» (հ. 7)։

Քրիստոսն Ինքը հայտարարեց․ «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. 8.12)։ Նրա Խոսքի և Սուրբ Հոգու առաջնորդության շնորհիվ մենք երբեք խավարի մեջ չենք լինի։ Քրիստոսի լույսը միշտ պայծառ փայլում է։

 

Եթե կրում ենք մեր մեջ Քրիստոսի լույսը, մենք էլ այդ լույսի շողն արթնացնենք մարդկանց կյանքում: 

 

Աղոթք – Տե՛ր, թող Քո լույսը պայծառ շողա իմ կյանքի ամեն անկյունում: Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 30-32, Ա Պետրոս 4