ՀԱԵ մեդիա բաժինը, հովիվների կատարած հետազոտական աշխատանքների հիման վրա, ստեղծել է մի ֆիլմ, որի հիմքում անգլիացի գրող, ապոլոգետ Քլայվ Սթեյփլ Լյուիսի կյանքն է: Ֆիլմը վավերագրական է, ու պատմում է 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի անցած ուղու՝ տառապանքի պատճառով աթեիստ դառնալու, փնտրտուքների և Աստծուն վերագտնելու ճանապարհի մասին: Ֆիլմը քաջալերական պատմություն է հատկապես ցավի ու տառապանքի մեջ գտնվող և Աստծո արդարությունը փնտրող մարդկանց համար: