Սաղմոսներ 100 Երկուշաբթի | Նոյեմբերի 25
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։ Սաղմ. 100.4
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ՝ ՀԱԿԱՌԱԿ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ես ամեն օր հետևում և աղոթում էի գործընկերոջս համար, ով համացանցում գրառումներ էր անում քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: Նա կիսվում է իր ֆիզիկական ցավի և պայքարի մասին թարմացումներով, Աստվածաշնչից մեջբերումումներով, ինչպես նաև աղոթքի խնդրանքներով՝ ամեն ժամանակ փառաբանելով Աստծուն: Հրաշալի էր տեսնել նրա խիզախ ժպիտը, անկախ նրանից, որ հիվանդանոցում էր՝ բուժման ծանր ընթացքի մեջ: Նույնիսկ երբ հերթը հասավ կեղծամին, քանի որ նրա մազերը թափվում էին, նա կրկին ժպտում էր և ամեն մի դժվարության դեպքում երբեք չէր զլանում ուրիշներին քաջալերել, որ փորձությունների ժամանակ վստահեն Աստծուն:
Երբ մենք անցնում ենք դժվարությունների միջով, կարող է անհնարին թվալ երախտապարտ լինելու և Աստծուն փառաբանելու պատճառներ գտնելը: Այնուամենայնիվ, Սաղմոս 100-ը մեզ օրինակ է տալիս ուրախանալու և փառաբանելու Աստծուն՝ չնայած բոլոր հանգամանքներին։ Սաղմոսերգուն ասում է. «Ճանաչե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները» (հ. 3): Այնուհետև ավելացնում է. «Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ» (հ. 5):
Ինչ փորձության մեջ էլ լինենք, կարող ենք մխիթարվել՝ վստահ լինելով, որ Աստված մոտ է մեր կոտրված սրտերին (Սաղմ. 34.18): Որքան շատ ժամանակ անցկացնենք Աստծո հետ՝ աղոթելով և Աստվածաշունչ ընթերցելով, այնքան ավելի շատ կկարողանանք գոհությամբ մտնել Նրա դռները և փառաբանությամբ՝ Նրա սրահները (Սաղմ. 100.4): Մենք կարող ենք աղաղակել Տիրոջը, նույնիսկ երբ դժվար ժամանակներում ենք, քանի որ մեր Տերը հավատարիմ է:
Շատ պատճառներ ունենք Աստծուց շնորհակալ լինելու և Նրան փառաբանելու համար համար:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, օգնի՛ր ինձ փառաբանել Քեզ նույնիսկ իմ փորձությունների ժամանակ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 24-26, Ա Պետրոս 2