Բ Պետրոս 1.3-11 Կիրակի | Նոյեմբերի 24
Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ։ Բ Պետ. 1.5
ՆԿԱՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ընտանիքը հավաքվել էր տասնյոթերորդ դարի քերականագետ Դոմինիկ Բյուրի անկողնու մոտ, ով մահամերձ էր: Վերջին շնչում նա ասաց. «Ես շուտով կմահանամ, կամ պատրաստվում եմ մահանալ. երկու արտահայտություններն էլ ճիշտ են»։ Ո՞վ կարող էր հոգ տանել քերականության մասին մահվան մահճում: Միայն մեկը, ով ամբողջ կյանքում այդ գործով էր զբաղվել։
Ծերության շեմին հասնելու ճանապարհներին մենք մի ամբողջ կյանք ենք վատնում. մեր որոշումները վերածվում են սովորությունների, որոնք կարծրանում և ձևավորում են մեր բնավորությունը՝ լավ կամ վատ: Մենք այն ենք, ինչ ընտրում ենք դառնալ:
Ավելի հեշտ է աստվածահաճո սովորություններ զարգացնել, մինչ մեր բնավորությունը երիտասարդ և ճկուն: Պետրոսը հորդորում է. «… ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով» (Բ Պետրոս 1.5-7): Կիրառե՛ք այս առաքինությունները և «առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը» (հ. 11):
Պետրոսի թվարկածներից ո՞ր գծերն են առավել վառ արտահայտված մեր մեջ: Ինչ որակներ դեռևս պետք է զարգացնենք: Մենք չենք կարող իսկապես փոխել այն կերպարը, ով դարձել ենք ժամանակի ընթացքում, բայց Քրիստոսը կարող է: Խնդրե՛նք Նրան, որ փոխակերպի ու զորացնի մեզ, որպեսզի ավելի ու ավելի նմանվեք Իրեն: Դա կարող է լինել դանդաղ, դժվարին ճանապարհ, բայց Հիսուս Քրիստոսը կարող է ապահովել հենց այն, ինչ մեզ անհրաժեշտ է:
Վստահաբար ունենք բնավորության գծեր, որ փոփոխման կարիք ունեն:
Խնդրե՛նք Աստծո զորությունը, որպեսզի սկսենք փոփոխության ընթացքը:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, ինձ դարձրու՛ Քեզ նման, որպեսզի ուրիշներն իմ մեջ հենց Քեզ տեսնեն: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 22-23, Ա Պետրոս 1