Երեմիա 29.1-7 Շաբաթ | Նոյեմբերի 23
Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի։ Եր. 29.7
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ
2015 թվականին Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքի տեղական եկեղեցիները միավորվեցին, որպեսզի ծառայեն քաղաքի բնակիչներին: Այդպես ծնվեց քաղաքային ավետարանական մի շարժում, որում ընդգրկված քրիիստոնյա հավատացյալներն ամեն տարի աշնանը ներգրավվում էին քաղաքային աշխատանքերի մեջ՝ այդ կերպ ծառայելով համայնքին:
Մի քանի տարի առաջ ես ու երեխաներս՝ որպես այդ շարժման մասնակիցներ՝ մաքրում էինք քաղաքի կենտրոնում գտնվող տարրական դպրոցի բակը՝ հեռացնելով մոլախոտերը։ Մաքրելուն զուգահեռ՝ մենք իրականացրինք գեղարվեստական մի նախագիծ՝ գունավոր պլաստիկ ժապավեններով զարդարելով դպրոցի ցանկապատը: Տեսարանը պարզ, բայց զարմանալիորեն գեղեցիկ էր:
Ամեն անգամ, երբ ես անցնում եմ դպրոցի կողքով, մեր համեստ արվեստի նախագիծն ինձ հիշեցնում է Երեմիա 29-ը. Աստված պատվիրեց Իր ժողովրդին բնակություն հաստատել և ծառայել այն քաղաքին, որտեղ նրանք գտնվում էին: Նա հրամայեց դա, թեև նրանք աքսորում էին գտնվում և չէին ուզում այնտեղ մնալ։
Մարգարեն ասաց. «Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի» (հ. 7): Այստեղ «խաղաղություն» բառը եբրայերեն «շալոմ» բառն է։ Եվ այն ներառում է ամբողջականության և բարգավաճման գաղափարը, որը կարող է բերել միայն Աստծո բարությունն ու փրկագինը:
Զարմանալիորեն, Աստված հրավիրում է մեզնից յուրաքանչյուրին դառնալ խաղաղության Իր գործակալները հենց այնտեղ, որտեղ մենք ենք: Մենք հրավիրված ենք գեղեցկություն ստեղծելու մեր շուրջը ամենապարզ ձևերով:
Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր ժամանակը, տաղանդները և ռեսուրսները մեր համայնքին օգնելու համար:
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիր՝ լինելու Քո խաղաղության գործակալը, օգնի՛ր ինձ տեսնել և արձագանքել համայնքիս կարիքներին: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 20-21, Հակոբոս 5