.
ՀԱԵ-ն Հոգևոր Խորհրդի նոր կազմ է ձևավորել

2024 թ.-ի նոյեմբերի 15-ին` Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) տարեկան համաժողովի ընթացքում, ՀԱԵ 22 տեղական եկեղեցուց ժամանած 80 հոգանոց պատվիրակությունը, փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորեց ՀԱԵ Հոգևոր Խորհրդի (ՀԽ) նոր կազմը։

Առաջին անգամ թեկնածուների ցուցակում ոչ միայն ձեռնադրյալ և ոչ ձեռնադրյալ հովիվներ էին, այլև եկեղեցու ոչ կղերական ծառայողներ, ովքեր մասնագիտական ու հոգևոր ներդրում ունեն եկեղեցու ծառայություններում։

Քանի որ պատվիրակները թեկնածու հովիվներին ճանաչում էին, ՀԽ փոխնախագահ վեր. Ավետիք Խաչատրյանը ներկայացրեց միայն աշխարհական թեկնածուներին՝ ընդգծելով նրանց մասնագիտական կարողություններն ու երկարամյա աստվածահաճո ու եկեղեցամետ ծառայությունը:

Այնուհետև պատվիրակներին բաժանվեցին ընտրաթերթիկներն ու տեղի ունեցավ ՀԱԵ ՀԽ ընտրությունը: 19 թեկնածուից ընտրվեց 11-ը՝ 5 ձեռնադրյալ հովիվ, 3 ոչ ձեռնադրյալ հովիվ և 3 եկեղեցու ծառայող համամասնությամբ:

Ժամեր անց, հաշվիչ հանձնաժողովի մանրամասն աշխատանքի արդյունքում, հայտնի դարձավ ՀԱԵ նոր ՀԽ կազմը: Այսպիսով, առաջիկա երկու տարվա համար մանդատ ստացան

ձեռնադրյալ հովիվներից՝

Վեր. Գևորգ Գասպարյանը
Վեր. Հրանտ Բադալյանը
Վեր. Վարդան Ափինյանը
Վեր. Գագիկ Հովհաննիսյանը
Վեր. Սարգիս Օչինյանը

ոչ ձեռնադրյալ հովիվներից՝

Պատ. Արամ Բաբաջանյանը
Պատ. Արմո Արզումանյանը
Խաչիկ Նազարյանը

եկեղեցու ծառայողներից՝

Վարդան Միքայելյանը
Հայկ Էդիլյանը
Անուշ Թութիկյանը

Նորընտիր խորհուրդն անմիջապես գումարեց առաջին փակ նիստը և փակ քվեարկությամբ ընտրեց դիվանի կազմը։ Առավելագույն ձայներով ՀԱԵ խորհրդի նախագահ ընտրվեց վեր. Վարդան Ափինյանը, փոխնախագահ՝ վեր. Գևորգ Գասպարյանը, գանձապահը կլինի վեր. Սարգիս Օչինյանը, իսկ ատենադպրի կարևոր ծառայությունը կիրականացնի երիտասարդ հովիվ Խաչիկ Նազարյանը։

Նորընտիր խորհուրդը ընտրեց նաև ավագ հովվին`վեր. Ավետիք Խաչատրյանին: 

 

Նախորդ
...
X