.
2024թ., Նոյեմբերի 20

Գործք Առ. 21.27-22.1                                 Չորեքշաբթի   |  Նոյեմբերի 20

 

 

 

«Աղաչում եմ քեզ, ինձ թո՛ւյլ տուր, որ այդ ժողովրդի հետ խոսեմ»։ Գործք Առ. 21.39


ԽՈՍԻ՛Ր ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՍԻՆ


Պողոսը տաճար էր գնացել սրբագործության կարգը պահելու (Գործք Առ. 21.26): Բայց հրեաները, ովքեր առաքյալին օրենքի թշնամի էին համարում, փորձեցին սպանել նրան (հ. 31): Սակայն հռոմեացի զինվորներն արագ միջամտեցին, նրանք ձերբակալեցին Պողոսին, կապեցին նրան և դուրս տարան տաճարից, մինչ ամբոխը բղավում էր. «Մա՛հ դրան» (հ. 36):

Ինչպե՞ս արձագանքեց առաքյալն այս սպառնալիքներին. նա թույլտվություն խնդրեց զորքերի հրամանատարից՝ ժողովրդի հետ խոսելու համար (հ. 39): Թույլտվությունն առնելով՝ ծեծված ու արնաթաթախ Պողոսը, շրջվեց դեպի զայրացած ամբոխն ու պատմեց նրանց Հիսուսի հանդեպ ունեցած իր հավատքի մասին (22.1-16):

Դա երկու հազար տարի առաջ էր: Հավանաբար, վաղեմության պատճառով դժվար է մեզ նույնականացվել Պողոսի հետ: Բայց ահա մեկ այլ ժամանակակից օրինակ մի երկրից, որտեղ քրիստոնյաները պարբերաբար հետապնդումների ու հալածանքների են ենթարկվում: Պետրոս անունով մի մարդ այցելում է հավատքի համար բանտարկված ընկերոջը, որտեղ նրան ևս ձերբակալում ու բանտախուց են նետում, այնուհետև փակ աչքերով տանում են հարցաքննության: Երբ քանդում են նրա աչքերը փակող կտորի կապերը, Պետրոսը տեսնում է իր վրա զենքերն ուղղած 4 զինվորականի: Ինչպե՞ս է նա արձագանքում. Պետրոսը դա հիանալի առիթ է համարում իր հավատքի մասին խոսելու համար:

Երկու հազար տարի առաջ ապրած Պողոսն ու մեր ժամանակակից Պետրոսը կարևոր ճշմարտություն են մատնանշում. նույնիսկ, եթե Աստված թույլ է տալիս մեզ ապրել դժվար ժամանակներում՝ ենթարկվելով հալածանքների, մեր խնդիրը մնում է նույնը. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեցեք» (Մարկ. ​​16.15): Աստված մեզ հետ կլինի և իմաստություն ու զորություն կտա՝ մեր հավատքի մասին խոսելու համար:


Այսօր էլ, աշխարհի տարբեր ծայրերում քրիստոնյաները հալածվում են իրենց հավատքի համար: Սակայն մեր սրբազան պարտականությունն է «հռչակել ավետարանն» ամենուր:


Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, քաջություն տու՛ր ներկայացնելու Քեզ սիրով և իմաստությամբ: Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 14-15, Հակոբոս 2