Ժողովող 4.9-12 Երեքշաբթի | Նոյեմբերի 19
Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։ Ժող. 4.9
ՀԶՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՎ
Լոնդոնյան մարաթոնի ընթացքում վազորդներից մեկը սեփական փորձով համոզվեց, որ մեծ գործերը միայնակ չեն արվում: Հաղթանակի հասնելու համար նա ամիսներ շարունակ տքնաջան աշխատել էր: Բայց մարաթոնի օրը, երբ ուժասպառ հասավ եզրագծին, հասկացավ, որ ոտքերն իրեն չեն ենթարկվում, և ուր որ է, կընկնի: Ու հենց այդ պահին մարաթոնի երկու այլ մասնակից բռնեցին նրա թևերից ու օգնեցին, որ ավարտի ընթացքը:
Ժողովողի հեղինակը հիշեցնում է մեզ կյանքի մրցավազքում մեզ հետ միասին վազող մարդկանց տված մի քանի կարևոր օգուտների մասին. «Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից» (Ժող. 4.9): Սողոմոնը, ձևակերպելով այս սկզբունքը, լույս է սփռում համատեղ ջանքերի և փոխադարձ աշխատանքի օգուտների վրա: Դժվար ժամերում, եթե մեկը վայր ընկնի, ապա մյուսն «իր ընկերոջը կկանգնեցնի» (հ. 10): Մութ և ցուրտ գիշերներին ընկերները կարող են տաքացնել միմյանց (հ. 11), իսկ վտանգի ժամանակ պաշտպանվել հարձակվողից (հ. 12): Նրանք, ում կյանքերը միահյուսված են, կարող են մեծ ուժ ունենալ:
Մեր բոլոր թուլությունների և տկարությունների մեջ մենք մեր համայնքի աջակցության և ապահովության կարիքն ունենք: Եկե՛ք միասին ընթանանք՝ Տիրոջ առաջնորդությամբ:
Միաբանության մաս կազմելը կարևոր է, այն զորացնում և բարելավում է մեր հոգևոր կյանքը:
Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, շնորհակալ եմ, որ Քո համայնքի մի մասնիկն եմ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 11-13, Հակոբոս 1